Վիվիեն Լի
From Wikipedia, the free encyclopedia
Վիվիեն Լի, լեդի Օլիվիե (անգլ.՝ Vivien Leigh, իսկական անուն ազգանունը՝ Վիվիեն Մերի Հարթլի, անգլ.՝ Vivian Mary Hartley, նոյեմբերի 5, 1913(1913-11-05)[4][5][6][…], Դարջիլինգ, Արևմտյան Բենգալիա, Հնդկաստան - հուլիսի 8, 1967(1967-07-08)[7][4][4][…], Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]), կինոյի և թատրոնի անգլիացի հայտնի դերասանուհի, 1930-40-ական թվականների ամենահայտնի դերասանուհիներից մեկը։
Վիվիեն Լի Vivian Mary Hartley | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 5, 1913 |
Ծննդավայր | Դարջիլինգ, Հնդկաստան |
Մահացել է | հուլիսի 7, 1967 |
Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիա |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Ազգություն | Մեծ Բրիտանիա |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (1934)[1], Woldingham School?[2] և Loreto Convent? |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի և դերասանուհի |
Աշխատանք | 1933-1967 |
Ամուսին | Հերբերտ Լեյ Հոլման (1932–1940) |
Ծնողներ | հայր՝ Ernest Richard Hartley?[3] |
Պարգևներ և մրցանակներ | 2 Օսկար |
Երեխաներ | Սյուզաննա Ֆարինգտոն |
Ստորագրություն | |
Vivien Leigh Վիքիպահեստում |
Խաղացել է մոտ 20 ֆիլմում, թատրոնում կերտել է 50-ից ավելի նշանավոր կերպարներ։ Երկու անգամ արժանացել է Օսկար մրցանակի՝ Սկարլետ Օ'Հարայի («Քամուց քշվածները» 1939) և Բլանշ Դյուբուայի («Ցանկություն» տրամվայը» 1951) ֆիլմերում դերերի համար, Օսկար լավագույն դերասանուհու համար անվանակարգում։ Ամերիկյան կինոակադեմիայի կողմից կազմված Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում 16-րդ տեղում է։
Տաղանդավոր դերասանուհին հաճախ աշխատում էր իր ամուսնու՝ Լոուրենս Օլիվիեի հետ համագործակցությամբ, որը նրա մասնակցությամբ բազմաթիվ ֆիլմերի ռեժիսոր է։ Իր երեսնամյա կարիերայի ընթացքում նա խաղացել է բազմազան դերեր՝ Նոել Կոուարդի և Բեռնարդ Շոուի կատակերգությունների հերոսուհիներից մինչև դասական շեքսպիրյան կերպարները, ինչպիսին են Օֆելյան, Կլեոպատրան, Ջուլիետան և լեդի Մակբեթը։
Երբեմն Լիին թվում էր, որ իր անսովոր գեղեցկության պատճառով նրան լուրջ չեն ընդունում որպես դերասանուհի, սակայն գլխավոր խոչընդոտը դերեր ստանալու ճանապարհին նրա վատ առողջությունն էր։ Չափահաս կյանքի մեծ մասի ընթացքում գտնվելով մոլագարային դեպրեսիայի ազդեցության տակ՝ Վիվիեն Լին ձեռք է բերում դերասանուհու համբավ, որի հետ դժվար է աշխատել, ինչի պատճառով էլ նրա կարիերայի ընթացքում նկատվում են անկման շրջաններ։ Հետագայում պարբերաբար կրկնվող տուբերկուլյոզի նոպաները զգալիորեն թուլացնում են դերասանուհու առողջությունը։ Այդպիսի ախտորոշում առաջին անգամ նրան տալիս են քառասնական թվականների կեսերին։ Վիվիենը և Օլիվիեն ամուսնալուծվում են 1960 թվականին և հետագայում Լին միայն ժամանակ առ ժամանակ էր նկարահանվում կինոյում և թատրոնում խաղում է մինչև տուբերկուլյոզից իր մահանալը։
Ժամանակակից կինոգետների և կինոյի պատմաբանների կողմից Վիվիեն Լին համարվում է պատմության մեջ մեծագույն դերասանուհիներից մեկը։ Լիի դերասանական խաղը (««Ցանկություն» տրամվայը» ֆիլմում) երբեմն անվանում են բոլոր ժամանակների ամենամանրակրկիտներից մեկը[8][9]։