Օգնություն:Քննարկման էջերի օգտագործում
From Wikipedia, the free encyclopedia
Քննարկման էջը վայր է, որտեղ խմբագրողները կարող են քննարկել իրենց դիտողությունները կամ առաջարկությունը հոդվածի կամ Վիքիպեդիայի էջի վերաբերյալ: Երբ դիտում եք հոդվածը (կամ այլ ոչ քննարկման էջ), վերևում աջ մասում կտեսնեք «Քննարկում» հղումը: Սեղմելով դրա վրա կհայտնվեք քննարկման էջում:
Օգնության էջեր |
---|
Վիքիպեդիա Օգնություն |
|
Տե՛ս նաև Կանոնակարգեր և ուղեցույցներ |
|
Քնարկման էջը կկոչվի «Քննարկում:Օրինակ», որտեղ «Օրինակ»-ը այն էջի անվանումն է, որի քննարկումը Դուք բացել եք: Օրինակ եթե Դուք ուզում եք բացել Հայաստան էջի քննարկման էջը, ապա այն կկոչվի Քննարկում:Հայաստան: Վիքիպեդիայի անվանատարածքում (երբ էջերի անվանումները ունեն հետևյալ տեսքը Վիքիպեդիա:Օրինակ) քննարկման էջերը կկոչվեն այլ կերպ, օրինակ` Վիքիպեդիա:Համաձայնություն էջի քննարկման էջը կկոչվի Վիքիպեդիայի քննարկում:Համաձայնություն:
Մասնակցի էջերի քննարկման էջերը նույնպես տարբեր են (օրինակ` Մասնակցի քննարկում:Օրինակ): Եթե այլ խմբագիրները ցանկանում են Ձեզ հաղորդագրություն թողնել, ապա նրանք կարող են գրել Ձեր մասնակցային էջում: Երբ ինչ-որ մեկը Ձեր քննարկման էջում հաղորդագրություն է թողնում, ապա Դուք Վիքիպեդիա մուտք գործելիս կտեսնեք նարնջագույն տեղեկատվական հաղորդագրություն եթե Դուք գրանցված չեք, կամ կարմիր տեղեկատվական հաղորդագրություն, եթե Դուք գրանցված եք: