Վոլինի մարզ
From Wikipedia, the free encyclopedia
Վոլինի մարզ (ուկրաիներեն՝ Воли́нська о́бласть, լիտ.՝ Voluinės sritis, լեհ.՝ Obwód wołyński), մարզ Ուկրաինայի հյուսիս արևմտյան մասում, ուկրաինական Պոլեսյեի տարածքում։ Սահմանակից է արևմուտքում՝ Լեհաստանի հանրապետության, հյուսիսում` Բելառուսիայի հանրապետության, և Ուկրաինայի Ռովնոյի մարզին արևելքում, և Լվովի մարզին հարավում։
| |||||
Երկիր | Ուկրաինա | ||||
Կարգավիճակ | մարզ | ||||
Մտնում է | Ուկրաինա | ||||
Ներառում է | 16 շրջան, 11 քաղաք, 22 ավան, 1054 գյուղ | ||||
Վարչկենտրոն | Լուցկ | ||||
Խոշորագույն քաղաք | Կովել, Նովովոլինսկ | ||||
Հիմնական լեզու | Ուկրաիներեն | ||||
Պաշտոնական լեզուներ | ուկրաիներեն | ||||
Բնակչություն (2010) | 1 049 100 մարդ | ||||
Խտություն | 51,49 | ||||
Տարածք | 20,143 հազ. (3,34 %, 20 տեղ) | ||||
Բարձրություն ծովի մ-ից՝ - Բարձրագույն կետ - Ցածրագույն կետ | 292 մ 139 մ | ||||
Հիմնադրված է | 1939 թ. դեկտեմբերի 4 թ. | ||||
Սահմանակցում է | Բրեստի մարզ, Ռովնոյի մարզ, Լվովի մարզ և Լյուբլինի վոյեվոդություն | ||||
Ժամային գոտի | UTC+2 | ||||
Փոխարինեց | Վոլինիայի նահանգ | ||||
ISO 3166-2 կոդ | UA-07 | ||||
Հեռախոսային կոդ | +380 33 | ||||
Փոստային ինդեքսներ | 43xxx, 44xxx, 45xxx | ||||
Ինտերնետ-դոմեն | lutsk.ua, lt.ua | ||||
Ավտոմոբիլային կոդ | AC | ||||
voladm.gov.ua | |||||
Մարզի մակերեսը կազմում է 20,143 հազ. կմ² (Ուկրաինայի ամբողջ տարածքի 3,34 %), հյուսիսից հարավ տարածվում է 187 կմ, իսկ արևմուտքից արևելք 163 կիլոմետր։
Ընդհանուր տեղեկություններ
Վոլինի մարզի վարչական կենտրոնն է Լուցկ քաղաքը։
Մարզի վարչական միավորների քանակները`
- շրջաններ - 16;
- շրջաններ քաղաքներում - 0;
- բնակավայրեր - 1087, այդ թվում՝
- գյուղական - 1054;
- քաղաքային - 33, այդ թվում՝
- քաղաքատիպ ավաններ - 22;
- քաղաքներ - 11, այդ թվում՝
- մարզային նշանակության քաղաքներ - 4;
- շրջանային նշանակության քաղաքներ - 7;
- գյուղական խորհուրդներ - 379։
Մարզում տեղական ինքնակառավարումը իրականացվում է Վոլինյան մարզային խորհրդի կողմից, գործադիր իշխանությունն է՝ մարզային պետական վարչությունը։ Մարզի ղեկավարն է հանդիսանում մարզային վարչության նախագահը, որը նշանակվում է Ուկրաինայի նախագահի կողմից։
Շրջաններ
Վոլինի մարզում կան 16 շրջաններ՝
Քաղաքներ
Մարզային նշանակության քաղաքներ՝
Շրջանային նշանակության քաղաքներ՝
2001 թվականի դրությամբ Վոլինի մարզում բնակվում էին 1057 հազար մարդ։ Բնակչությամ մեջ գերակշռում են ուկրաինացիները։
Բնակավայրեր, որոնց բնակչությունը գերազանցում է 5 հազարը 2009 թվականի հունվարի 1-ի դրությամբ | ||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Բնակչության ազգային կազմ
- Ուկրաինացիներ - 1 024 855
- Ռուսներ - 25 032
- Բելառուսներ - 3 217
- Լեհեր - 1 088
- Իոակիմի և Աննայի կոստյոլ (1752), Վլադիմիր-Վոլինսկի
- Զիմնենսկի վանք (Х-ХІ դար), Զիմնոյե, Վլադիմիր-Վոլինսկի շրջան
- Ուսպենսկի տաճար (1495), Զիմնոյե, Վլադիմիր-Վոլինսկի շրջան
- Սուրբ Երրորդության կոլեգիատի կոստյոլ (1635 - 1640), Օլինկա
- Սուրբ Պետրոսի և Պողոսի կոստյոլ (1460), Օլինկա
- Ռադզիվիլների ամրոց (1558), Օլինկա
- Սուրբ Դմիտրիի եկեղեցի (1905), Ժուրավնիկի, Գորոխովի շրջան
- Սուրբ Երրորդության կոստյոլ (1412), Լյուբոմլ
- Լուցկի ամրոց (ХІІІ-XIV в.), Լուցկ.