քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Տանտալ (լատին․՝ Tantalum) քիմիական տարր է որի նշանն է Ta, պարբերական համակարգի 6-րդ պարբերության 5-րդ խմբի քիմիական տարր։ Կարգահամարը՝ 73, ատոմական զանգվածը՝ 180,948։ d տարր է, ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 5s2 5p6 5d3 6s2, К, L, M և N թաղանթները լրացված են։ Տանտալը կապտավուն (կապարային) երանգով, մոխրագույն, դժվարահալ և ծանր մետաղ է։
| |||||
---|---|---|---|---|---|
Ատոմի հատկություններ | |||||
Անվանում, սիմվոլ, կարգաթիվ | Տանտալ / Tantalum (Ta), Ta, 73 | ||||
Խումբ, պարբերություն, բլոկ | 5, 6, | ||||
Ատոմային զանգված (մոլային զանգված) | 180,94788(2))[1] զ. ա. մ. (գ/մոլ) | ||||
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա | [Xe] 4f14 5d3 6s2 | ||||
Ատոմի շառավիղ | 149 պմ | ||||
Քիմիական հատկություններ | |||||
Կովալենտ շառավիղ | 134 պմ | ||||
Իոնի շառավիղ | (+5e) 68 պմ | ||||
Էլեկտրաբացասականություն | 1,5 (Պոլինգի սանդղակ) | ||||
Էլեկտրոդային պոտենցիալ | 0 | ||||
Օքսիդացման աստիճաններ | 5 | ||||
Իոնացման էներգիա (առաջին էլեկտրոն) | 760,1 (7,88) կՋ/մոլ (էՎ) | ||||
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ | |||||
Հալման ջերմաստիճան | 3290 K (3017 °C, 5463 °F) | ||||
Եռման ջերմաստիճան | 5731 K (5458 °C, 9856 °F) | ||||
Մոլյար ջերմունակություն | 25,39[2] Ջ/(Կ·մոլ) | ||||
Մոլային ծավալ | 10,9 սմ³/մոլ | ||||
Պարզ նյութի բյուրեղային ցանց | |||||
Բյուրեղացանցի կառուցվածք | խորանարդ | ||||
Բյուրեղացանցի տվյալներ | 3,310 | ||||
C/a հարաբերություն | 1,570 | ||||
Դեբայի ջերմաստիճան | 225,00 Կ | ||||
Այլ հատկություններ | |||||
Ջերմահաղորդականություն | (300 Կ) 57,5 Վտ/(մ·Կ) | ||||
CAS համար | CAS գրանցման համար? |
73 | Տանտալ |
180,948 | |
4f145d36s2 |
Տանտալը հայտնաբերել է շվեդ, քիմիկոս Ա․ Էկերբերգը (1802) և անվանել հին հունական դիցաբանության հերոս Տանտալոսի անունով[3][4]։ Նա ստացավ տանտալի օքսիդը, բայց մետաղը չկարողացավ անջատել։ Մինչև 1844 թվականը, երբ գերմանացի քիմիկոս Տ․ Ռոզեն ցույց տվեց տանտալի և նիոբիումի տարբերությունը, տանտալի գոյությունը կասկածի տակ էր։
Հատկությունների նմանության պատճառով նույնացվում էր նիոբիումի հետ։ Մետաղական տանտալը (ոչ մաքուր փոշի) անջատել է Յա Բերցելիուսը։ Ձուլածո մետաղն ստացել է գերմանացի քիմիկոս Վ․ Բոլտոնը (1903)։
Տանտալը հազվագյուտ տարր է, պարունակությունը երկրակեղևում 2,0•10−4 % (ըստ զանգվածի)։ Հայտնի են նրա 17 սեփական և տանտալ պարունակող այլ 60 միներալներ, որոնք բոլորը նիոբիում են պարունակում։
Գրանիտների և նստվածքային թաղանթների բնորոշ տարրերից է (պարունակվում է մինչև 3,5•10−4 %), ուղեկցում է նիոբիումին, ցրված է մագմային ապարներում և կենսոլորտում։ Պարունակությունը ջրոլորտում և օրգանիզմներում հաստատված չէ։
Ամենամեծ հանքավայրերը գտնվում են՝ Ֆրանսիայում, Եգիպտոսում, Թայլանդում, Չինաստանում։ Հանքավայրեր կան նաև Ավստրալիայում, Մոզամբիկում, Նիգերիայում, Կանադայում, Բրազիլիայում։
Տանտալի համաշխարհային խոշոր հանքավայրեր տեղակայված են Ավստրալիայում, Արևմտյան Ավստրալիա նահանգում՝ Պերթից[5] 250 կմ հարավ։
Տանտալը կապտավուն (կապարային) երանգով, մոխրագույն, դժվարահալ և ծանր մետաղ է․ հալման ջերմաստիճանը՝ 2014 °C, եռմանը՝ ~ 5500 °C, խտությունը՝ 16650 կգ/մ3։ Հատկությունները կախված են մաքրության աստիճանից։
Մաքուր տանտալը պլաստիկ է, –196 °C-ից ցածր՝ փխրուն։ Պարամագնիսական է։
Քիմիական հատկություններով նման է նիոբիումին։ Սովորական պայմաններում քիմիապես չափազանց պասսիվ է (օդում պատվում է օքսիդի նուրբ, պաշտպանիչ շերտով)։ Չափազանց կոռոզիակայուն մետաղ է։
Միացություններում գերազանցապես հնգարժեք է (հայտնի են նաև -1-ից +4 օքսիդացման աստիճանները)։ Չի լուծվում օրգանական և անօրգանական թթուներում և նրանց խառնուրդներում, լուծվում է միայն ֆտորաջրածնական թթվում և նրա ու ազոտական թթվի խառնուրդում, տաքացնելիս՝ նաև ալկալիներում։ 250 °C-ում կլանում է ջրածին՝ առաջացնելով պինդ լուծույթներ, 500 °C-ում՝ հիդրիդներ։
Ձուլածո տանտալը օդում սկսում է օքսիդանալ 280 °C-ից բարձր տաքացնելիս։ Միակ կայուն օքսիդը՝ Ta2O5-ը թթվային է։ Հայտնի են տանտալական թթուների աղերը՝ хМ2O•уТа2O5•Н20O (M-ը ալկալիական մետաղ է)։
Նատրիումի և կալիումի մետատանտալատները սեգնետաէլեկարիկներ են։ Տանտալիտ-կոլումբիտ միներալը երկաթի և մանգանի մետատանտալատ-մետանիոբատն է՝ (Fe, Мn) [(Та, Nb)O3]2։
Ֆտորի հետ միանում է սովորական, մյուս հալոգենների հետ՝ բարձր ջերմաստիճաններում, ստացվում են հալոգենիդներ, գերազանցապես՝ (TaX5)։
Տաքացնելիս միանում է հալկոգենների, ազոտի, ֆոսֆորի, ածխածնի, սիլիցիումի, բորի հետ՝ առաջացնելով ստեխիոմետրիական միացություններ (TaS2, TaN, TaN2, TaC և այլն) և պինդ լուծույթներ։
Բարձր ջերմաստիճաններում տանտալը փոխազդում է ծծմբի, ազոտի և ածխածնի օքսիդների հետ։ ակայուն է բազմաթիվ հեղուկ մետաղների (Na, К, Ii, Pb, Bi և այլն) և համաձուլվածքների նկատմամբ։ Պարբերական համակարգի III, IV և VIII խմբերի d տարրերի հետ առաջացնում է ներմետաղական միացություններ։
Տանտլային հանքանյութերն աղքատ են տանտալով և հազվադեպ։ Մշակվում են մինչև մի քանի հարյուրերորդական տոկոս (TaNb)2O5 պարունակող հանքանյութերը և անագային խտանյութերի վերականգնող հալման խարամները։
Տանտալի արտադրության հիմնական հումքը մոտ 8 % Ta2O5 և > 60% Nb2O5 պարունակող լո– պարիտային խտանյութերն են։
Տանտալային խտանյութերը նախ հարստացնում են (մինչև 40-65 % Та2Об), ապա քայքայում թթուներով (լոպարիտայինը քլորացնում են), տանտալի և նիոբիումի միացությունները բաժանում են լուծահանմամբ (քլորիդները՝ ռեկտիֆիկացմամբ, ֆտորիդները՝ կոտորակային բյուրեղացմամբ և վերականգնում ածխածնով, նատրիումով կամ էլեկտրոլիզով (Ta2O5 և K2TaF7 պարունակող հալույթը)։
Ձուլածո մետաղն ստանում են հալելով էլեկտրաաղեղային, էլեկտրոնաճառագայթային կամ պլազմային հալմամբ, նաև փոշեմետալուրգիական եղանակներով, մշակում են մամլմամբ։ Տանտալը հեշտ զոդվող մետաղ է։ Արտադրվող տանտալի 60-75 %-ն օգտագործվում է էլեկտրավակուումային տեխնիկայում (պատրաստում են գազակլանիչներ, անոդներ, ցանցեր և այլն)։
Բնական տանտալը բաղկացած է 181Та (99,99 %) կայուն և 180Та (0,012 %, T½ > 1012 տարի) ռադիոակտիվ իզոտոպներից։
Ստացված 13 արհեստական (172-186) ռադիոակտիվ իզոտոպներից օգտագործվում է միայն 182Та (β, γ, T1/2 = 1 15,1 օր), որպես ռադիոակտիվ ինդիկատոր։
Տանտալը օգտագործվում է էլեկտրատեխնիկայում (ջեռուցիչներ, էկրաններ, կոնտակտներ) և քիմիական արդյունաբերության մեջ։ Նրանից պատրաստում են քիմիական սարքավորումների մասեր, լաբորատոր անոթներ, կշռաքարեր, արհեստական մետաքսաթելի ֆիլիերներ և այլն։
Տանտալը կոռոզիակայուն և բարձրամուր պողպատները և հատուկ համաձուլվածքները լիգիրացնող հավելանյութ է։
Տանտալի համաձուլվածքները վոլֆրամի, մոլիբդենի, ռենիումի, հաֆնիումի և ցիրկոնիումի հետ ունեն չափազանց արժեքավոր հատկություններ և օգտագործվում են հրթիռային ելքափողեր, ճշգրիտ զսպանակներ, կոնդենսատորներ ևն պատրաստելու համար։
Տանտալի թերթերը և լարերն օգտագործվում են վիրաբուժության մեջ՝ ոսկրերը և նյարդաթելերն ամրացնելու, նաև կարեր դնելու համար։ Տանտալի միացություններն օգտագործվում են ռադիոտեխնիկայում և որպես կատալիզատորներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.