Տաջիկերեն
From Wikipedia, the free encyclopedia
Տաջիկերեն (забони Тоҷикӣ, երբեմն անվանվում է պարսկերենի տաջիկական բարբառ, պարս.՝ فارسی تاجیکی - ֆարսի-տոջիկի), Տաջիկիստանի պետական լեզուն, Աֆղանստանի տարածաշրջանային լեզուներից մեկը, տարածված է նաև Ուզբեկստանի որոշ շրջաններում։ Տաջիկերենը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի հնդիրանական ճյուղավորման իրանական խմբին։
Արագ փաստեր Տաջիկերեն забо́ни тоҷикӣ́ [za’bɔːni tɔːd͡ʒi’ki], Տեսակ ...
Տաջիկերեն забо́ни тоҷикӣ́ [za’bɔːni tɔːd͡ʒi’ki] | |
---|---|
Ինքնանվանում | |
Տեսակ | լեզու, կենդանի լեզու, Persian dialect? և պաշտոնական լեզու |
Ենթադաս | պարսկերեն և languages of Tajikistan? |
Երկրներ | Տաջիկստան Աֆղանստան Ուզբեկստան Ղրղզստան Սփյուռք՝ Ղազախստան Ռուսաստան |
Պաշտոնական կարգավիճակ | Տաջիկստան |
Խոսողների քանակ | 14 000 000 մարդ (2018)[1] |
Լեզվակիրների թիվը | 6 մլն․ |
Դասակարգում | Հնդեվրոպական ընտանիք
|
Գրերի համակարգ | կիրիլիցա |
IETF | tg |
ԳՕՍՏ 7.75–97 | տաջ 640 |
ISO 639-1 | tg |
ISO 639-2 | tgk |
ISO 639-3 | tgk |
Տաջիկերենի տարածվածությունը | |
Tajik language Վիքիպահեստում |
Փակել
Դասական պարսկերենից առանձնացումը տեղի է ունեցել մոտավորապես 15-րդ դարում։ Ներկայումս տաջիկերենը զգալիորեն տարբերվում է պարսկերենից, իսկ 1940 թվականին կյուրեղյան գրերի հիման վրա այբուբենի ընդունումն էլ ավելի է ամրապնդել այդ տարբերությունը։ Բացի դրանից տաջիկերենի բառապաշարը պարսկերենի համեմատությամբ ավելի արխայիկ է, նրանում նաև մեծ է ռուսերենից փոխառված բառերի թիվը։