![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/83/%2528Venice%2529_Carpaccio%252C_crocifissione_e_apoteosi_dei_diecimila_martiri_del_monte_ararat_-_gallerie_Accademia.jpg/640px-%2528Venice%2529_Carpaccio%252C_crocifissione_e_apoteosi_dei_diecimila_martiri_del_monte_ararat_-_gallerie_Accademia.jpg&w=640&q=50)
Տասը հազար նահատակներ
From Wikipedia, the free encyclopedia
Տասը հազար նահատակներ, Արարատ լեռան վրա զոհված տասը հազար նահատակները։ Համաձայն միջնադարյան լեգենդի՝ Հռոմեական կայսրության զինվորներ էին, որոնք քրիստոնեություն էին ընդունել՝ մկրտվելով սուրբ Ակակիոսի կողմից և հռոմեական կայսեր հրամանով խաչվել էին Արարատ լեռան վրա։ Պատմությունը վերագրվում է իններորդ դարի վարդապետ Անաստասիոս գրադարանավարին։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/83/%28Venice%29_Carpaccio%2C_crocifissione_e_apoteosi_dei_diecimila_martiri_del_monte_ararat_-_gallerie_Accademia.jpg/640px-%28Venice%29_Carpaccio%2C_crocifissione_e_apoteosi_dei_diecimila_martiri_del_monte_ararat_-_gallerie_Accademia.jpg)
Հռոմեական հայսմավուրքում երկու տարբեր հիշատակման օր է նշվում։ Առաջինը մարտի 18-ին է, վերաբերում է Նիկոմեդիայում սպանված տասը հազար սուրբ նահատակներին, որոնք սրի են քաշվել Քրիստոսին ընդունելու համար[1] և համապատասխանում է այն նույն ամսաթվին, որով Հույն ուղղափառ Սինաքսարում նշված են «Բյուր Սուրբ նահատակները՝ սրի քաշված Նիկոմեդիայում»[2]։ Ֆրենսիս Մերշմանը այս բոլորին համարում է Դիոկղետիանոսի հետապնդումների ժամանակ սպանվածներ[3]։
Որպես երկրորդ հիշատակման օր «Հռոմեական հայսմավուրքում» նշված է հունիսի 22-ը՝ Արարատ լեռան վրա,[note 1], սակայն սա կարծես հիմնված է "բազմաթիվ պատմական անճշտություններ և կատարելապես անհավանական մանրամասներ" պարունակող առասպելի վրա[3]։ Հույն ուղղափառ Սինաքսարում նույնպես կա երկրորդ հիշատակումը, որը նշված է հունիսի 1-ով և վերաբերում է «Սուրբ տասը հազար նահատակներին» Անտիոքում, հռոմեական կայսր Դեկիոս Տրայանոսի օրոք[5]։ Սակայն պարզ չէ՝ արդյոք սա վերաբերո՞ւմ է հռոմեական հայսմավուրքում հունիսի 22-ին նշված համապատասխան իրադարձությանը։ Չնայած իրադարձության հավաստիության վիճելի լինելուն՝ այն հայտնի թեմա է եղել Վերածննդի արվեստում, ինչի օրինակն է վենետիկցի նկարիչ Վիտորե Կարպաչչոյի «Արարատի տասը հազար նահատակները» նկարը կամ գերմանացի նկարիչ Ալբրեխտ Դյուրերի «Տասը հազարի նահատակությունը»։