From Wikipedia, the free encyclopedia
Տենորիտ (իտալացի բուսաբան Միշել Տենորեի [1780—1861] ազգանվամբ), միներալ։ Քիմիական կազմը՝ CuO։ Պարունակում է 79,89% Сu։ Բյուրեղագիտական համակարգը մոնոկլինային է։ Առաջացնում է մանր թերթավոր բյուրեղներ, խիտ հողային ագրեգատներ (մելակոնիտ)։ Գույնը՝ սև, գորշ-սև։ Փայլը՝ մետաղական։ Կարծրությունը՝ 3,5—4, խտությունը՝ 6400 կգ/մ³։ Հանդիպում է պղնձի հանքավայրերի օքսիդացման զոնայում, սակավ՝ հրաբխային արգասիքներում։ Պղնձի ստացման հումք է։
Տենորիտ | |
---|---|
Ընդհանուր | |
Կատեգորիա | միներալների տեսակ |
Բանաձև (կրկնվող միավորը) | CuO |
Նիկել-Շտրունցի դասակարգում | 4.AB.10[1] |
Շերտի գույն | սև |
Բյուրեղային համակարգ | Մոնոցիկլիկ բյուրեղային համակարգ |
Մոոսի կարծրություն | 3,5 ± 1 |
Ենթակատեգորիա | օքսիդային միներալների դաս |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.