Տեքստ
From Wikipedia, the free encyclopedia
Տեքստ (լատիներեն՝ texstum - բառերի կապ, հյուսվածք), գրական երկի բնագիրը այն ձևով, ինչպես որ ստեղծվել է հեղինակի կողմից։ Գրական բնագրերի գիտական ճշտման և հրատարակության խնդրով զբաղվում է գրականագիտության բաժիններից մեկը՝ տեքստաբանությունը։ Տեքստ են կոչվում նաև այն խոսքերը, որոնք գրվում են երաժշտական ստեղծագործության (օպերա, ռոմանս, երգ) հիմքում[1]։