From Wikipedia, the free encyclopedia
Տիբո Նիկոլյա Մարկ Կուրտուա (ֆր.՝ Thibaut Nicolas Marc Courtois, մայիսի 11, 1992[5][6], Բրե, Բելգիա), բելգիացի ֆուտբոլիստ, Ռեալ Մադրիդի և Բելգիայի ազգային հավաքականի դարպասապահ։ 2010/11 թվականի առաջնությունում Կուրտուան ճանաչվեց Բելգիայի առաջնության լավագույն դարպասապահ, իսկ Գենկում դարձավ տարվա լավագույն ֆուտբոլիստը։ 2014 թվականին երկրորդ անգամ անընդմեջ դարձավ Իսպանիայի առաջնության լավագույն դարպասապահ և ստացավ հատուկ մրցանակ։
Տիբո Կուրտուա ֆր.՝ Thibaut Courtois | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||
Ամբողջական անուն | Տիբո Նիկոլյա Մարկ Կուրտուա[1] | |||||||||||
Քաղաքացիությունը | Բելգիա | |||||||||||
Մականուն | The Wall[2] | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 11, 1992 (32 տարեկան) | |||||||||||
Ծննդավայր | Բրե, Բելգիա | |||||||||||
Հասակ | 199 սմ[3] | |||||||||||
Քաշ | 88 կգ | |||||||||||
Դիրք | դարպասապահ | |||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||
Ներկա ակումբ | Ռեալ Մադրիդ | |||||||||||
Համար | 1 | |||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||
| ||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||
| ||||||||||||
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Տիբո Կուրտուան ծնվել է Բրե քաղաքում, որտեղ էլ սկսել է իր կարիերան տեղական Բիլզեն ակումբում 1997 թվականին։ Այդ ակումբում Տիբոն խաղաց 3 տարի, որից հետո տեղափոխվեց Գենկ, ութ տարեկանում[7]։ Գենկում հանդես էր գալիս որպես ձախ պաշտպան, սակայն հետո փոխեց խաղային դիրքը և դարձավ դարպասապահ[8]։
Այս մրցաշրջանում Տիբոն այդպես էլ հանդիպում չանցկացրեց՝ մնալով պահեստայինների նստարանին
2011 թվականի մայիսի 14-ին Գենկն և Չելսին համաձայնության եկան Կուրտուայի տրանսֆերի հարցում։ Հուլիսի 26-ին Չելսին իր պաշտոնական կայքում հաստատեց Տիբո Կուրտուայի տրանսֆերը և տեղեկացրեց, որ Բելգիացին կնքել է հինգ ամյա պայմանագիր։ Տրանսֆերի արժեքը կազմեց 5 մլ. ֆունտ։
2011 թվականի մայիսի 26-ին երկարատև վարձակալության է հանձնվում է Մադրիդի Ատլետիկոյին։ Կուրտուան ստացավ 13-րդ համարի մարզաշապիկը, որը մինչ այդ կրում էր Դավիդ Դե Խեան։ Նրա դեբյուտը Ատլետիկոյում կայացավ Վիկտորիայի դեմ խաղում։ Կուրտուան անցկացրեց ամբողջ հանդիպումը չոր պահելով հաշիվը։ Նոյեմբերի 26-ին մադրիդյան դերբիում Կուրտուան հեռացվում է խաղադաշտից վերջին հույսի խախտման համար՝ Կարիմ Բենզեմայի դեմ պայքարում։
2011 թվականի հունիսի 3-ին Կուրտուան հրավիրվեց ազգային հավաքական Թուրքիայի դեմ խաղին Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական հանդիպման շրջանակներում։ Օգոստոսի 10-ին նա կրկին հրավիրվեց Բելգիայի ազգային հավաքական Սլովենիայի դեմ խաղում, բայց այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ։ Դեբյուտային հանդիպումն անցկացրեց Ֆրանսիայի ընտրանու դեմ, իսկ խաղի հաշիվն այդպես էլ չբացվեց։
<< Ռեալ Մադրիդ>>
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.