From Wikipedia, the free encyclopedia
Տիղմ, դիագենեզով չվերափոխված նրբահատիկ փափուկ նստվածք ջրավազանների հատակին։ Պարունակում է 30—50% 0,01 միլիմետրից փոքր տրամաչափով մասնիկներ։ Ծովերի և ցամաքային ջրավազանների (լճերի, գետերի, լճակների) հատակին տարածված են տիղմեր, որոնք կազմված են ապարների քայքայման նրբահատիկ արգասիքներից և ծովային օրգանիզմների մանր խեցիներից կամ կմախքային մնացորդներից։ Առանձնացվում են տիղմեր, որոնք հարուստ են հրաբխային մոխրով։ Մի շարք տիղմեր (լճային, լճակային, բուստալճակային) օգտագործում են որպես պարարտանյութ և գյուղատնտեսական կենդանիների հանքայնացված կեր, ինչպես նաև բժշկության մեջ՝ ցեխաբուժության համար։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիղմ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 8)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.