Տոկիո
From Wikipedia, the free encyclopedia
Տոկիո (ճապ.՝ 東京都, պաշտոնապես Տոկիոյի մետրոպոլիս)[1], Ճապոնիայի մայրաքաղաքը և 47 պրեֆեկտուրաներից մեկը[2]։ Մեծ Տոկիոյի տարածքն աշխարհում ամենախիտ բնակեցված մետրոպոլիտենն է[3]։ Քաղաքը Ճապոնիայի կայսեր և Ճապոնիայի կառավարության նստավայրն է։ Տոկիոն գտնվում է Հոնսյու կղզու Կանտո տարածաշրջանի հարավարևելյան մասում և ներառում է Իձու և Օգասավարա կղզիները[4]։ Տոկիոն նախկինում հայտնի էր Էդո անվանմամբ (էդո՝ բառացի նշանակում է ծովափ)։ 1603 թվականին սյոգուն Իեյասու Տոկուգավան քաղաքը դարձրեց իր շտաբ-բնակարանը և այն դե ֆակտո դարձավ կառավարության նստավայր։ Այն պաշտոնապես դարձավ մայրաքաղաք, երբ Մեյձի կայսրը 1868 թվականին իր նստավայրը Կիոտոյից տեղափոխեց Տոկիո։ Հենց այս ժամանակ Էդոն անվանափոխվեց՝ դառնալով Տոկիո։ Տոկիոյի մետրոպոլիսը ձևավորվել է 1943 թվականին՝ նախկին Տոկիոյի պրեֆեկտուրայի (ճապ.՝ 東京府 Tōkyō-fu) և Տոկիո քաղաքի (ճապ.՝ 東京市 Tōkyō-shi) միաձուլումից։
Մայրաքաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Տոկիո | |||||
東京都 | |||||
| |||||
Երկիր | Ճապոնիա | ||||
Ներքին բաժանում | Ադաթի, Արաքավա, Բունքյո, Տիյոդա, Թյուո, Էդոգավա, Իթասաբի, Կացուսիքո, Կիտա, Կիտա, Մեգուրո, Մինատո, Նականո, Ներիմա, Օտա, Սետագայա, Սիբույա, Սինագավա, Շինձյուկու, Սուգինամի, Թոսիմա, Թայթո, Սումիդա, Հաթիոձի, Տատիկավա, Մուսասինո, Մատիկա, Օմե, Ֆուտյու, Ակիսիմա, Տյոֆու, Մատիդա, Կոհանեի, Կոդայրա, Հինո, Հիկասիմուրայամա, Կոկուբունձի, Կունիտատի, Ֆուսա, Կոմայե, Հիկասիյամատո, Կիյոսե, Հիկասիկուրումե, Մուսասիմուրայամա, Տամա, Ինագի, Համուրա, Ակիրունո, Նասիտոկյո, Միձուխո, Հինոդե, Հինոհարա, Օկուտամա, Օսիմա, Թասիմա, Նիձիմա, Կոձուսիմա, Միյաքե, Միկուրաձիմա, Աոսիմա, Օհասավարա և Հաթիձե | ||||
Նահանգապետ | Սինթարո Իսահարա | ||||
Հիմնադրված է | սեպտեմբերի 6, 1868 թ. | ||||
Մակերես | 2194,05 կմ² | ||||
ԲԾՄ | 6 մետր | ||||
Պաշտոնական լեզու | Ճապոներեն | ||||
Բնակչություն | ▲ 12 544 000 մարդ (2006) | ||||
Խտություն | 5740 մարդ/կմ² | ||||
Ագլոմերացիա | 31 820 000 | ||||
Ազգային կազմ | Ճապոնացիներ | ||||
Տեղաբնականուն | Տոկիոցի | ||||
Ժամային գոտի | UTC+9 և JST? | ||||
Հեռախոսային կոդ | +81 3 (Տոկիոյի հատուկ շրջանները)/ +81 4 | ||||
Պաշտոնական կայք | metro.tokyo.jp | ||||
| |||||
Տոկիոն հաճախ քաղաք են անվանում, սակայն պաշտոնապես հայտնի է, որ այն կառավարվում է որպես «մայրաքաղաքային պրեֆեկտուրա»։ Այն միավորում է քաղաքի և պրեֆեկտուրայի տարրերը, ինչը եզակի է Տոկիոյի համար։ Տոկիոյի մետրոպոլիտենի կառավարությունը ղեկավարում է Տոկիոյի 23 քաղաքային վարչական շրջանները (որոնցից յուրաքանչյուրը կառավարվում է որպես անհատական քաղաք), որն ընդգրկում է շրջան, որը Տոկիո քաղաքն էր մինչև 1943 թվականի միաձուլումը և մետրոպոլիտենային պրեֆեկտուրա դառնալը։ Մետրոպոլիտենի կառավարությունը ղեկավարում է նաև պրեֆեկտուրայի արևմտյան 39 մունիցիպալիտետները և տնօրինում 2 հեռավոր կղզեխմբեր։ Քաղաքային վարչական շրջանների բնակչությունը գերազանցում է 9 միլիոնը, իսկ պրեֆեկտուրայի բնակչությունը գերազանցում է 13 միլիոնը։ Պրեֆեկտուրան աշխարհի ամենախիտ բնակեցված մետրոպելիտենային շրջանի մասն է կազմում իր ավելի քան 37,8 միլիոն բնակչությամբ և աշխարհի խոշորագույն քաղաքային ագլոմերացիայի տնտեսությամբ։ 2011 թվականին հյուրընկալել է Fortune Global 500-ի 51 կազմակերպություններին[5]։ Տոկիոն երկու անգամ զբաղեցրել է երրորդ հորիզոնականը Ֆինանսական կենտրոնների զարգացման միջազգային ինդեքսում։ Տոկիոն նաև այնպիսի հեռուստատեսային ցանցերի հայրենիքն է, ինչպիսիք են Fuji TV-ն, Tokyo MX-ը, TV Tokyo-ն, TV Asahi-ն, Nippon Television-ը, NHK-ը և Tokyo Broadcasting System-ը։
Տոկիոն գլխավորում է Global Economic Power Index-ը, իսկ Համաշխարհային քաղաքների ինդեքսում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։ Քաղաքը, ինչպես նշված է GaWC-ի ինվենտարում, համարվում է ալֆա + համաշխարհային քաղաք[6], իսկ 2014 թվականին Տոկիոն TripAdvisor's World City Survey-ում զբաղեցրեց «Լավագույն ընդհանուր փորձ» կատեգորիայի առաջին հորիզոնականը (քաղաքը նաև զբաղեցրել է առաջին հորիզոնականները հետևյալ կատեգորիաներում․ «տեղացիների օգտակարություն», «գիշերային կյանք», «շոփինգ», «տեղական հասարակական տրանսպորտ» և «փողոցների մաքրություն»)[7]։ 2015 թվականին Տոկիոն, ըստ Mercer խորհրդակցական գործարանի, ճանաչվել է 11-րդ արտագաղթողների համար ամենաթանկ քաղաք[8] և ըստ Economist Intelligence Unit-ի կենսապահովման ծախսերի հետազոտությունների՝ կրկին 11-րդ ամենաթանկ քաղաքը[9]։ 2015 թվականին Monocle ամսագրի կողմից Տոկիոն անվանվել է «Ապրելու համար ամենապիտանի քաղաքը»[10]։ The Michelin Guide հրատարակչությունը Տոկիոյին անվանել է «աշխարհի ցանկացած քաղաքի համեմատ ամենաշատ Միշլենի աստղեր ունեցող քաղաք»[11][12]։ 2015 թվականին աշխարհի ամենաապահով հիսուն երկրների ինդեքսում Տոկիոն զբաղեցրել է առաջին հորիզոնականը[13]։ Ըստ QS Best Student Cities հրատարակչության, Տոկիոն 2016 թվականին համալսարանական ուսանողության համար աշխարհում երրորդ ամենալավ քաղաքն է[14]։ Տոկիոն հյուրընկալել է 1964 թվականի Ամառային օլիմպիական խաղերը, 1979 G-7 summit-ը, 1986 G-7 summit-ը և 1993 G-7 summit-ը, և պետք է հյուրընկալի 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերը և 2020 թվականի Ամառային պարալիմպիկ խաղերը։