Տոկիոյի համալսարան
Ճապոնական համալսարան / From Wikipedia, the free encyclopedia
Տոկիոյի համալսարան (ճապ.՝ 東大)՝ հնագույն և խոշորագույն համալսարան Ճապոնիայում։ Հիմնադրվել է 1877 թվականին՝ որպես Տոկիոյի ազգային (կայսերական) համալսարան։ Ունի իրավաբանական, տնտեսագիտական, բանասիրական, մանկավարժական, ինժեներա-տեխնոլոգիական, բնական գիտությունների, գյուղատնտեսական, բժշկական, դեղագործական ֆակուլտետներ, ինչպես նաև հանրակրթական քոլեջներ։ Համալսարանին կից գործում են տիեզերական ճառագայթների լաբորատորիա, երկրաշարժերի, միջուկային հետազոտությունների, ֆիզիկական պինդ մարմինների, կիրառական մանրէաբանության, արդյունաբերության, ժուռնալիստիկայի, բժշկական գիտությունների (1892 թ.), արևելագիտության, սոցիալական գիտությունների, տիեզերքի և օդագնացության, օվկիանոսագիտության և այլ գիտահետազոտական ինստիտուտներ։ Գրադարանը (հիմնադրվել է 1877 թվականին) ունի 4 միլիոն և ավել գիրք։
Տոկիոյի համալսարան | |
---|---|
Տեսակ | համալսարան |
Կարգախոս | Into a Sea of Diversity: Creating the Future through Dialogue[1], 多様性の海へ:対話が創造する未来[2], Discover Excellence.[3] և 志ある卓越。[4] |
Հիմնադրված է | ապրիլի 12, 1877[5] |
Ռեկտոր | Դզյունիտի Համադա |
Անդամակցություն | IIIF Consortium[6], Հետազոտական համալսարանների միջազգային միություն, The Japan Association of National Universities?[7][8], ArXiv[9], ORCID[10] և Open Education Global?[11] |
Երկիր | Ճապոնիա[12] |
Տեղագրություն | Hongō?[13] |
Կայք | u-tokyo.ac.jp/ja/index.html(ճապոներեն), u-tokyo.ac.jp/en/index.html(անգլ.), u-tokyo.ac.jp/zh/index.html(չին.) և u-tokyo.ac.jp/ko/index.html(կոր.) |
University of Tokyo Վիքիպահեստում |