Տոսկանա (իտալ.՝ Toscana), մարզ Կենտրոնական Իտալիայում՝ Ապենինյան թերակղզու հյուսիս-արևմուտքում։ Ողողվում է Տիրենյան և Լիգուրական ծովերի ջրերով։ Տարածքը 23 000 կմ2 է, բնակչությունը՝ 3 578 000 մարդ (1976)։ Տոսկանայի մեջ են մտնում Մասսա-Կարարա, Լուկա, Պիստոյա, Ֆլորենցիա, Լիվոռնո, Պիզա, Արեցո, Սիենա, Գրոսետո գավառները։ Գլխավոր քաղաքը և տնտեսական կենտրոնը Ֆլորենցիան է։ Տոսկանան ներառում է Էլբան և այլ մանր կղզիներ։ Տարածքի մեծ մասն զբաղեցնում են լեռները։ Ծովափնյա մասը հարթավայր է։ Տարածքի 38 %-ն անտառածածկ է։ Զարգացած տնտեսություններով մարզ է։ Արդյունահանում են կինովար, երկաթի հանքանյութ, գորշ ածուխ, պիրիտներ, մարմար։ Զարգացած է մետալուրգիան, մեքենաշինությունը, քիմիական, նավթավերամշակման, տեքստիլ, թղթի արդյունաբերությունները։ Զբաղվում են հացահատիկի, տեխնիկական կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ և այգեգործությամբ։ Զարգացած է խոզաբուծությունն ու ոչխարաբուծությունը։ Տուրիզմի կենտրոն է։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր |
---|
Տոսկանա |
|
|
|
Երկիր | Իտալիա |
---|
Ներքին բաժանում | Արեցո, Ֆլորենցիա, Գրոսետո, Լիվորնո, Լուկա, Մասսա-Կարարա, Պիզա, Պիստոիա, Պրատո, Սիենա և Ֆլորենցիայի Մետրոպոլիտեն քաղաք |
---|
Մակերես | 22 987,04 կմ² |
---|
ԲԾՄ | 279 մետր |
---|
Բնակչություն | ▼3 729 641 մարդ (2019)[1] |
---|
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 |
---|
Պաշտոնական կայք | regione.toscana.it(իտալ.) |
---|
|
|
|
Փակել