Տրևիզո (գավառ)
From Wikipedia, the free encyclopedia
Տրևիզո (իտալ.՝ Provincia di Treviso), գավառ Իտալիայի Վենետո մարզում։ Նրա մայրաքաղաքը Տրևիզոն է։ Գավառը հյուսիսից սահմանակից է Բելունոյին, արևմուտքից՝ Վիչենցային, հարավարևմտյան կողմից Պադովային, հարավ-արևելքից՝ Վենետիկին, իսկ արևելքից սահմանակից է Ֆրիուլի Վենետիկ Ջուլիային։ Պիավե գետը հոսում է պրովինցիայի տարածքով, իսկ Սիլա և Կանյան գետերը՝ մայրաքաղաքի տարածքով[1]։ Տրևիզո գավառի մականունը Լա Մարկա Տրևիանա է։ Այն ունի զարգացած տնտեսություն և գինի արտադրող կարևոր կենտրոն է[2]։ Ընդգրկում է 750 քառ. մղոն տարածք[3]։
| |||||
Երկիր | Իտալիա | ||||
Կարգավիճակ | Իտալիայի պրովինցիաներ | ||||
Մտնում է | Վենետո | ||||
Վարչկենտրոն | Տրևիզո | ||||
Տարածք | 2476,68 կմ² | ||||
Սահմանակցում է | Բելունո, Պորդենոնե, Վենետիկ, Պադովա, Վիչենցա, Metropolitan City of Venice? և Պորդենոնե | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
ISO 3166-2 կոդ | IT-TV | ||||
Հեռախոսային կոդ | 0421, 0423, 0438, 0422 և 0434 | ||||
Փոստային ինդեքսներ | 31100 և 31010–31059 | ||||
Ավտոմոբիլային կոդ | TV | ||||
provincia.treviso.it | |||||
Տրևիզո գավառը հիմնադրվել էր կելտերի կողմից, սակայն ավելի է բարգավաճել հռոմեացիների օրոք, նախքան հոներին, օստգոթերին և լանգոբարդներին ենթարկվելը[4]։ Հռոմեական իշխանության ժամանակ գավառը կոչվում էր «Տրավիզիում»[1]։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Տրևիզոն ուժգին վնասներ է կրել Ավստրիայի բանակի կողմից[5]։
Պրովինցիայի բնակչությունը ըստ 2016 թվականի տվյալների՝ կազմում է 900000 մարդ։ Ներառում է 95 մունիցիպալիտետներ[1]։ Սենտ Անտոնի Մարաթոնը հանրաճանաչ իրադարձություն է Վեդելագո կոմունայում։ Ամենամյա միջոցառում է, որը կազմակերպվում է ապրիլի վերջին կիրակի օրը։ Մրցավազքն սկսվում է քաղաքից և ավարտվում է Պադովայում։ Ճանապարհին վազորդներն անցնում են ութ տարբեր քաղաքներով[6]։ Տրևիզո գավառում հիմնական գովազդվող արտադրանքներն են կահույքը, սպորտային համակարգերը, տեքստիլը, գինին, կոշիկները և մեքենաները[7]։
Գավառի ամենաբարձր գագաթը Մոնտելլոն է։ Կանսիլիո բարձրավանդակից բերված փայտց պատրաստում են մեծ քանակությամբ նավեր[8]։