Փերի
առասպելական էակ կամ առասպելական արարած եվրոպական բանահյուսության մեջ / From Wikipedia, the free encyclopedia
Փերի (պարսկերեն՝ پری, ֆր.՝ fee, անգլերեն՝ fairy, ինչպես նաև faery, faerie, fay, fae՝ «փոքրիկ մարդիկ», «լավ մարդիկ», «հիանալի մարդիկ»)[1], կելտական և գերմանական բանահյուսությունում դիցաբանական մետաֆիզիկական բնության արարածներ, որոնք ունեն անբացատրելի գերբնական հատկություններ։ Նրանք վարում են փակ կյանք՝ ինչպես կոլեկտիվ, այնպես էլ մեկուսի։ Կարողանում են միջամտել մարդու առօրյա կյանքին՝ բարի նկրտումներով։ Երբեմն էլ վնաս են հասցնում մարդուն[2]։ Փերու կերպարը հիմնականում ասոցիացվում է նրբագեղ կնոջ կերպարին։ Այն ձևավորվել է ռոմանտիզմի ծաղկման շրջանում, հիմնականում Արևմտյան գրականության մեջ և տարածում է գտել վիկտորիականության դարաշրջանում[3][4][5]։ Լայն իմաստով «փերի» հասկացությունը արևմտաեվրոպական բանահյուսության մեջ հասկացվում է որպես դիցաբանական մանր արարածներ, որոնք միմյանցից տարբերվում են բնավորությամբ և սովորություններով. նրանք սիրալիր են, բերում են հիմնականում բարիք, երբեմն էլ խորամանկ վրիժառուներ են, որոնք վատ կատակներ են անում և փախցնում են նորածիններին[6][7][8]։