Սարդ-Մարդ
Marvel Comics-ի կողմից հորինված սուպերհերոս / From Wikipedia, the free encyclopedia
Սարդ-Մարդ (անգլ.՝ Spider-Man), Իրական անունը Փիթեր Փարկեր (անգլ.՝ Peter Parker), հորինված կերպար, Marvel Comics-ի կողմից հրատարակված սուպերհերոսներից է, կերպարը հորինվել է Ստեն Լիի և Ստիվեն Դիտկոյի կողմից։ Այն պահից, երբ Սարդ-Մարդը հայտնվեց Amazing Fantasy №15 (օգոստոս, 1962) էջերում, դարձավ ամենասիրված սուպերհերոսներից մեկը։ Լին և Դիտկոն հորինել էին մի կերպար, որը ուներ հետևյալ նկարագիրը, դեռահաս որբ, որի խնամակալն էր հորեղբայրը և նրա կինը, որի կյանքը համընկնում էր սովորական ուսանողի կյանքին, և որը հանցագործ բռնցքամարտիկ էր։ Սարդ-Մարդն ուներ սուպեր ուժ, «սարդի ճարպկություն», ինչպես նաև ունակ էր պահել իրեն ուղղաձիգ բարձրության վրա, և ափից բաց թողնել սարդոստայն սեփական հավաքածուից։
Մինչև Սարդ-Մարդու հայտնվելը կոմիքսներում 1960-ական թվականները դեռահասները կոմիքսներում կարող էին միայն օգնականի դեր ունենալ։ Սարդ-Մարդու մասին կոմիքսը կոտրեց բոլոր կարծրատիպերը, ցույց տալով դեառահասին որպես գլխավոր հերոս, միաժամանակ դեմ գնալով իր հասակակիցներին[3], որը չուներ փորձառու խնամակալ, ինչպիսին Կապիտան Ամերիկան էր Բակիի համար կամ Բեթմենը Ռոբինայի համար։ Իր հորեղբայր Բենի մահվանից հետո, նա ինքն իրենով սկսեց հասկանալ, որ «մեծ պատասխանատվություն, և մեծ ծանրություն է» դրվում իր ուսերին (անգլ.՝ With great power there must also come great responsibility):
Մարվելը թողարկել է մեծ թվով սերիաներ Սարդ-Մարդու մասին, որից ամենաառաջինն եղել է The Amazing Spider-Man-ը (Զարմանալի Սարդ Մարդը)։ Դրան փոխարինելու է եկել The Superior Spider-Man-ը, սերիան ավարտվել է 31-րդ համարի տակ, և այդ ժամանակ դուրս է եկել երրորդ The Amazing Spider-Man-ը։ Իր գոյության տարիներին Փիթեր Պարկերը եղել է միջին դպրոցի երկչոտ աշակերտ, քոլեջի պրոբլեմատիկ ուսանող, մեկ ամուսնացած ուսուցիչ, ինչպես նաև մի քանի սուպերհերոսներից կազմված խմբերի անդամ, որոնցից էր Վրիժառուները, նոր Վրիժառուները, Ֆանտաստիկ քառյակը։ Ավելի քան Փիթեր Պարկերը Սարդ-Մարդու կյանքում հանդիսանում է խարակտերային լուսանկարչի կերպարով, որն անընդհատ օգտագործվում է կոմիքսներում։
Սարդ-Մարդը համարվում է մեծ հայտնություն և կոմերցիոն հաջողություն գրանցած սուպերհերոսներից։ Իր ճանաչվածության մեծացման հետևանքով Սարդ-Մարդը դուրս է գալիս կոմիքսների սահմանից, սկսում է հայտնվել հեռուստաալիքներում, տեսախաղերում, կինոֆիլմերում և դասվում է ամենա առևտրային սուպերհերոսներից[4]։ Ֆիլմերում նրան խաղացել են 3 դերասաններ՝ Թոբի Մագուայերը (Սեմ Ռեյմիի եռերգություն), Էնդրյու Գարֆիլդը (Մարկ Ուեբի ֆիլմեր) և Թոմ Հոլանդը (Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերք)[5]։ Ռիվ Քարնին ցուցադրել է Փիթեր Պարկերի դերը Բրոդվեյական մյուզիքլում 2010 թվականին «Սարդ-Մարդը վերջ դրեց մթությանը» (անգլ.՝ Spider-Man: Turn Off the Dark)[6]: