Փիթ Կեյզեր
From Wikipedia, the free encyclopedia
Փիթեր Յոհաննես Կեյզեր (հոլ.՝ Peter Johannes Keizer, հունիսի 14, 1943(1943-06-14)[1][2], Ամստերդամ, Նիդերլանդներ - փետրվարի 10, 2017(2017-02-10)[3], Ամստերդամ, Նիդերլանդներ[4]), առավել հայտնի է որպես Փիթ Կեյզեր (հոլ.՝ Piet Keizer), նիդերլանդցի ֆուտբոլիստ, խաղացել է գրոհող կիսապաշտպանի և հարձակվողի դիրքերում։ Հանդես է եկել Ամստերդամի «Այաքս» ֆուտբոլային ակումբում, կարողացել դառնալ ակումբի լեգենդներից մեկը[5]։ 1960 թվականից մինչև 1975 թվականը խաղացել է «Այաքսում»՝ անցկացնելով 365 խաղ[6], կարողացել է դառնալ 146 գոլի հեղինակ[7].
Փիթ Կեյզեր հոլ.՝ Piet Keizer | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||
Ամբողջական անուն | Փիթեր Յոհաննես Կեյզեր | ||||||||
Քաղաքացիությունը | Նիդերլանդներ | ||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 14, 1943(1943-06-14)[1][2] | ||||||||
Ծննդավայր | , Ամստերդամ | ||||||||
Մահվան ամսաթիվ | փետրվարի 10, 2017(2017-02-10)[3] (73 տարեկան) | ||||||||
Մահվան վայր | Ամստերդամ, Նիդերլանդներ | ||||||||
Հասակ | 175 | ||||||||
Դիրք |
Կիսապաշտպան Հարձակվող | ||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||
Ներկա ակումբ | Ավարտել է կարիերան | ||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||
| |||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||
| |||||||||
Ազգային հավաքական | |||||||||
Նիդերլանդներ | |||||||||
| |||||||||
Պարգևացանկ
| |||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Նիդերլանդների վեցակի չեմպիոն, Նիդերլանդների գավաթի հնգակի չեմպիոն, Չեմպիոնների Լիգայի եռակի չեմպիոն, Եվրոպայի սուպերգավաթի կրկնակի չեմպիոն և Միջմայրցամաքային Գավաթի հաղթող։
Նիդերլանդների ազգային հավաքականում անցկացրել է 34 խաղ[8]՝ դառնալով 11 գոլի հեղինակ[8]։ 1974 թվականին արժանացել է աշխարհի ֆուտբոլի առաջնության արծաթե մեդալին։