From Wikipedia, the free encyclopedia
Փիղ (լատիներեն՝ Elephantidae), կնճիթավորների կարգի խոշոր կաթնասուն կենդանիների ընտանիք։
Փիղ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Elephantidae | ||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||
Ցեղեր և տեսակներ | ||||||||||
| ||||||||||
|
Մարմնի բարձրությունը՝ մինչև 3,5 մետր։ Վերջավորությունները սյունաձև են, առջևինները՝ 5, ետինները 4 կամ 5 մատներով։ Յուրաքանչյուր մատ ունի եղունգանման սմբակ։ Վերին շրթունքը և քիթը սերտաճել են՝ առաջացնելով երկար և շարժուն կնճիթ, որի վերջում տեղավորված են քթանցքերը և մատնանման ելուստները։ Կնճիթը ծառայում է որպես շոշափելիքի, հոտառության և բռնելու օրգան։
Ներկայումս տարածված են Աֆրիկա և Ասիա մայրցամաքներում(մասնավորապես հարավային շրջաններում)։
Փղերը Երկրի վրա բնակվող ցամաքային կենդանիներից ամենախոշորն են։ Տարածված են հարավարևելյան Ասիայի և Աֆրիկայի արևադարձային անտառներում ու սավաննաներում։
Փղերը ունեն երաժշտական լսողություն և երաժշտական հիշողություն, ընդունակ են տարբերել երեք նոտաներից կազմված ցանկացած երաժշտություն, ջութակով նվագած մեղեդիները, ցածր բասը. փղերը շեփորը գերադասում են բարձր ֆլեյտային մեղեդիներից[1]։ Փղերի ոտնաթաթի միջին հատվածում կա ճարպային բարձիկ, որն ամեն անգամ, երբ փիղը իջեցնում է իր ոտքը, «ճզմվում է» և մեծացնում հենման մակերեսը։ Փղերի ծնոտի վերին հատվածում կամ լինում են 2 ժանիքներ, կամ ժանիքներն ընդհանրապես բացակայում են։ Մակաբույծներից պաշտպանվելու համար, փղերը շատ հաճախ ցողվում են ցեխով։ Ցեխի չորացած շերտը շատ լավ պաշտպանում է միջատներից։
Փղերը սոցիալական կենդանիներ են, հաճախ կազմում են էգերից և ձագերից կազմված խմբեր, որոնք գլխավորում է ամենածեր և փորձառու փիղը։ Արուները կազմում են առանձին խմբեր։ Հասուն արուն կարող է ժամանակավոր միանալ էգերի հոտի հետ, եթե խմբում կա բեղմնավորմանը պատրաստ գոնե մեկ էգ։ Այդ ընթացքում կռիվների միջոցով որոշվում է ամենաուժեղ արուն։
Փղերի որսի պատճառը ժանիքներն են (փղոսկրը), որոնք օգտագործվում են զարդերի և այլ իրերի պատրաստման մեջ։ Փղերի վերանալը կանխարգելելու համար նրանց ընդգրկել են Միջազգային Կարմիր գրքում։ Վաղուց հայտնի է, որ աֆրիկական սավաննաներում ու ջունգլիներում չեն հանդիպում մեռած փղերի ժանիքներ։ Նույնիսկ լեգենդներ են հյուսել, թե փղերը մեռնում են առեղծվածային և անմատչելի փղային գերեզմաններում։ 20-րդ դարում Ջոն Հանտերը կարողացավ ցույց տալ, որ փղերի ժանիքների անհետանալու պատճառը աֆրիկական վայրենակերպերն են (փշախոզուկները), որոնք ուտում են ժանիքները՝ դրանով փորձելով բավարարել հանքային նյութերի պահանջը (անձրևների սեզոնի ժամանակ տեղատարափ անձրևները հողից լվանում են հանքային միացությունները)։
Փղերի ականջներն ունեն հաստ հիմքեր և բարակ ծայրեր։ Ականջախեցիները հագեցած են բազմաթիվ արյունատար անոթներով՝ մազանոթներով։ Մազանոթներ թափանցող արյունը ջերմությունը հաղորդում է շրջակա միջավայրին, այդպիսով առաջացնելով օրգանիզմում ջերմակարգավորման հիմնական մեխանիզմը։ Ականջախեցիների մակերևույթի մեծ մակերեսը փղերին թույլ է տալիս արդյունավետ ազատվել ջերմության ավելցուկից։ Ականջների թափահարումը մեծացնում է սառեցման արդյունավետությունը։ Աֆրիկական փղերը, որոնք ապրում են ավելի շոգ կլիմայական պայմաններում, ի տարբերություն հնդկական փղերի, ունեն ավելի մեծ ականջախեցիներ[2]։ Փղերի լսողության ծածկույթը գտնվում է ցածր հաճախությունների տիրույթում, ամենաշատ զգայունակությունը 1 կՀց-ի շրջանում է[3]։
Փղերը եղել են պարապած և օգտագործվել են պատերազմի ժամանակ, առաջին անգամ Հնդկաստանում (լայն տարածված փաստ է Ալեքսանդր Մակեդոնացու զինվորների բախումը մարտական փղերի հետ հենց այնտեղ)։ Ավելի ուշ փղերը օգտագործվեցին, ինչպես Ալեքսանդրի զորքերում այնպես էլ հելլենիստական պետություններում։ Հարկ է նշել, որ պատերազմում փղերը առավելապես վախեցնում էին թշնամուն, անծանոթ փղերի հետ, քանի որ հակարակորդը լավ ծանոթ էր նրանց, կարող էր արդյունավետ հակազդել։ Բացի դրանից փղերը պատերազմի թեժ պահերին չէին տարբերում յուրայիններին ու հակառակորդներին` հարվածելով և ոտնակոխ անելով բոլորին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.