Փողային երաժշտական գործիքներ, երաժշտական գործիքներ, որոնք փայտե, մետաղական կամ այլ կառուցվածքի ու ձևի փողեր են, որտեղ երաժշտական ձայն է առաջանում փողի մեջ հավաքված օդի տատանման արդյունքում[1]։ Փողային գործիքների ձայնասահմանը (ռեգիստր) որոշվում է փողի չափերով. ինչքան մեծ է գործիքում հավաքված օդի ծավալը, այնքան ցածր հաճախականությամբ է այն տատանվում, և հետևաբար գործիքից ավելի ցածր ձայն է արձակվում։
Օդի տատանման հաճախականությունը կարելի փոփոխել երկու տարբերակով.
- Օդի հոսանքի ուժգին մղումով գործիքում օդը բաժանվում է երկու, երեք, չորս մասերի, ինչի հետևանքով հնչում է ոչ թե հիմնական տոնը, այլ հնչերանգային տարբերակը (օբերտոն)։
- Օդի հոսանքի երկարությունը մեծացնում կամ փոքրացնում են հատուկ հարմարանքների միջոցով` փականներ, բանալիներ, ինչը երաժիշտը գործի է դնում մատներով[2]։