Քաղաքական պատմություն
պատմության տեսակ, որը վերլուծում է քաղաքական իրադարձությունները / From Wikipedia, the free encyclopedia
Քաղաքական պատմություն, քաղաքական իրադարձությունների, գաղափարների, շարժումների, կառավարության մարմինների, քվեարկողների, կուսակցությունների և առաջնորդների մասին պատմություն և ուսումնասիրություն[1]։ Այն փոխկապակցված է պատմության այլ ոլորտների, հատկապես՝ դիվանագիտական պատմության, ինչպես նաև սահմանադրական պատմության և հասարակության պատմության հետ։
Քաղաքական պատմությունն ուսումնասիրում է խոշոր հասարակություններում իշխանության ձևավորումը և գործունեությունը՝ շեշտը դենլով իշխանության գլուխ կանգնած վերնախավի, հասարակության վրա նրանց ունեցած ազդեցության, ժողովրդական արձագանքի վրա և այլ սոցիալական պատմության ընթացքում վերնախավերի հետ փոխհարաբերությունների վրա, որը գլխավորապես կենտրոնանում է սովորական մարդկանց գործողությունների և ապրելակերպի[2] կամ մարդկանց պատմության վրա, ինչը սովորական մարդկանց տեսանկյունից պատմական աշխատանք է։
Երկու տասնամյակների ընթացքում՝ 1975-ից 1995 թվականներն ընկած ժամանակահատվածում, ամերիկյան համալսարանների` սոցիալական պատմությամբ զբաղվող պատմության դասախոսների թիվը 31%-ից աճեց 41%-ի, իսկ քաղաքական պատմաբանների թիվը 40%-ից իջավ 30%-ի[3]։ 2014 թվականին բրիտանական և իռլանդական համալսարանների պատմության ֆակուլտետների 3410 անդամներից 878-ը (26%) զբաղվում էին սոցիալական պատմությամբ, որին հաջորդում էր քաղաքական պատմության ֆակուլտետը 841 (25%) անդամներով[4]։