From Wikipedia, the free encyclopedia
Քանյե Օմարի Ուեսթ (անգլ.՝ Kanye Omari West, հունիսի 8, 1977[3][4][5], Ատլանտա, Ջորջիա), ամերիկացի ռեփեր, երգիչ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր և դերասան։
Քանյե Ուեսթ | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Ye[1] |
Ի ծնե անուն | անգլ.՝ Kanye Omari West[2] |
Նաև հայտնի է որպես | Yeezy, The Louis Vuitton Don և Saint Pablo |
Ծնվել է | հունիսի 8, 1977[3][4][5] (47 տարեկան) Ատլանտա, Ջորջիա |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | հիփ հոփ, progressive rap?, փոփ, արթ փոփ, գոսպել, սոուլ, ժամանակակից R&B, փոփ-ռեփ և chipmunk soul? |
Մասնագիտություն | ռեփեր, երգիչ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, նորաձևության դիզայներ, դերասան, ձեռնարկատեր, գործարար և ռեժիսոր |
Գործիքներ | վոկալ, սեմփլեր, ստեղնաշարային գործիքներ և դրամ-մեքենա |
Աշխատավայր | Gap[6][7] |
Լեյբլ | GOOD Music, Roc-A-Fella Records? և Def Jam Recordings |
Կրթություն | American Academy of Art College? (1995) և Polaris High School? |
Անդամակցություն | Kids See Ghosts?, Child Rebel Soldier?, Sunday Service Choir?, Jay-Z and Kanye West? և ¥$? |
Ամուսին | Քիմ Քարդաշյան |
Պարգևներ | |
Կայք | kanyewest.com |
Ստորագրություն | |
Kanye West Վիքիպահեստում |
Ուեսթը համարվում է բոլոր ժամանակների ամենավաճառված արտիստներից մեկը։ Նա ամբողջ աշխարհում վաճառել է 21 միլիոն ալբոմ և 66 միլիոն թվային սինգլ[20]։ Ուեսթը 21 Գրեմմի մրցանակի դափնեկիր է[21]։
Քանյե Ուեսթը ծնվել է Ատլանտայում, Ջորջիա, որտեղ նա ապրում էր իր ծնողների հետ։ Երբ նա երեք տարեկան էր, ծնողները ամուսնալուծվում են, և ինքն ու մայրը տեղափոխվեցին Չիկագո, Իլինոյս։ Նրա հայրը Ռեյ Ուեսթը այժմ քրիստոնյա խորհրդական է։ Ուեսթի մայրը, դոկտոր Դոնդա Ուեսթը անգլերեն լեզվի պրոֆեսոր էր Կլարք-Ատլանտայի համալսարանում և անգլերեն բաժնի նախագահ Չիկագոյի համալսարանում մինչև, որ դարձավ Ուեսթի մենեջեր։
2002 թվականից Ուեսթը սկսել է հանդիպել դիզայներ Ալեքսիս Ֆայֆերի հետ, սակայն նրանք բաժանվել են 2008 թվականին[22]։ Նույն տարում նա սկսել է հանդիպել մոդել Էմբեր Ռոուզի հետ, սակայն նրանց հարաբերությունները ավարտվել են 2010-ի ամռանը[23]։ 2012 թվականի ապրիլին Ուեսթը սկսում է հանդիպել ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետ[24], իսկ հաջորդ տարվա հունիսին ծնվում է նրանց դուստրը՝ Նորթ Ուեսթը[25][26]։ Ուեսթը և Քարդաշյանը ամուսնացել են 2014 թվականի մայիսի 24-ին Ֆլորենցիայում, Իտալիա[27]։ 2015 թվականի ապրիլին նրանք իրենց դստեր հետ այցելել են Հայաստան, Երևան[28]։ Նույն տարվա դեկտեմբերին ծնվեց նրանց որդին[29]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.