Քարդիֆի համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
Քարդիֆի համալսարան (վալլիերեն՝ Prifysgol Caerdydd )՝ հանրային հետազոտական համալսարան տեղակայված Ուելսի Քարդիֆ քաղաքում, Միացյալ Թագավորություններ։ Համալսարանը բաղկացած է երեք քոլեջներից՝ արվեստի, հումանիտար և հասարակական գիտությունների, բիոբժշկական և կյանքի գիտությունների, և ֆիզիկական գիտության և ճարտարագիտության։
Քարդիֆի համալսարան (Օքսֆորդ) University of Oxford (Oxford) | |
---|---|
Տեսակ | հանրային հետազոտությունների համալսարան |
Կարգախոս | Truth Unity and Harmony |
Հիմնադրված է | 1883 |
Տիպ | Հանրային համալսարան |
Նախագահ | Քոլին Ռիորդան |
Ուսանողներ | 30,180[1] |
Ընդհանուր անձնակազմ | ▼5671 մարդ (2020) |
Բակալավրիատ | 24,495[1] |
Մագիստրատուրա | 8,685[1] |
Անդամակցություն | «Ռասսել» խումբ[2], ORCID[3][4], Jisc[5], LIGO գիտական համագործակցություն, Եվրոպայի համալսարանների միություն[6] և ArXiv[7] |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Կայք | cardiff.ac.uk |
Cardiff University Վիքիպահեստում |
Հիմնադրվել է 1883 թվականին որպես Հյուսիսային Ուելսի և Մոնմաուֆշայրի Համալսարան քոլեջ, 1893 թվականին դարձավ Ուելսի համալսարանի հիմնադիր քոլեջներից մեկը և 1999 թվականին դարձավ անկախ համալսարան՝ պարգևատրելով սեփական աստիճանները։ Այն երկրորդ ամենահին համալսարանն է Ուելսում։ Այն Russell Group-ի՝ Բրիտանիայի առաջատար հետազոտական համալսարանների անդամ է[8]։ Համալսարանը շարունակաբար ճանաչվել է որպես համալսարանական կրթության վրա հիմնված բարձր որակի հետազոտում ապահովվող համալսարան և աշխարհի լավագույն համալսարանների «QS World University Rankings» որակավորմամբ զբաղեցնում է 123-րդ տեղը, ինչպես նաև համալսարանն ունի ուսանողների բավարարվածության ամենաբարձր ցուցանիշը ըստ 2013 թվականի Ուելսի համալսարանների շրջանակներում Ուսանողների Ազգային Ուսումնասիրության[9]։
Ըստ 2014 թվականի Հետազոտությունների Գերազանցության Շրջանակների Քարդիֆի համալսարանի հետազոտությունը ամբողջ Միացյալ Թագավորություններում զբաղեցնում է 5-րդ տեղը[10]։
Համալսարանն ունի 21,495 տեղ բակալավրիատի ցուցակագրման և 30,180 ընդհանուր ցուցակագրման համար (ըստ HESA-ի 2013/14 տվյալների)[11], որն էլ դարձնում է նրան Ուելսի ամենամեծ համալսարաններից մեկը։ Քարդիֆի համալսարանի ուսանողական միությունը աշխատում է աջակցել ուսանողական կառույցի շահերը համալսարանի շրջանակներում։ Համալսարանի սպորտային թիմը մրցում է Բրիտանական համալսարաններում և Քոլեջների սպորտային լիգայում (BUCS)։