Քեյթ Ուինսլեթ
From Wikipedia, the free encyclopedia
Քեյթ Էլիզաբեթ Ուինսլեթ (անգլ.՝ Kate Elizabeth Winslet, հոկտեմբերի 5, 1975(1975-10-05)[1][2][3][…], Ռեդինգ, Միացյալ Թագավորություն[4][5]), կինոյի և թատրոնի բրիտանացի դերասանուհի, արժանացել է «Օսկար», ինչպես նաև «Ոսկե Գլոբուս» (2 անգամ) և «BAFTA» (2 անգամ) մրցանակների։
Քեյթ Ուինսլեթ անգլ.՝ Kate Winslet | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 5, 1975(1975-10-05)[1][2][3][…] (48 տարեկան) | ||||||||||||
Ծննդավայր | Ռեդինգ, Միացյալ Թագավորություն[4][5] | ||||||||||||
Կրթություն | Redroofs Theatre School[6] | ||||||||||||
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն[7][8] | ||||||||||||
Մասնագիտություն | կինոդերասանուհի, երգչուհի, ձայնային դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, դերասանուհի և թատրոնի դերասանուհի | ||||||||||||
Ծնողներ | հայր՝ Roger John Winslet?[9], մայր՝ Sally Ann Bridges?[9] | ||||||||||||
Ամուսին(ներ) | Edward Smith | ||||||||||||
Համատեղ ապրող(ներ) | Edward Smith | ||||||||||||
Երեխա(ներ) | Joe Mendes?[9], Mia Threapleton?[9] և Bear blaze Winslet?[9] | ||||||||||||
Պարգևներ և մրցանակներ | Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր(CBE) «Օսկար» (2009) «Ոսկե Գլոբուս» (2009 – թ անգամ , 2012, 2016) BAFTA (1996, 2009, 2016) «Էմմի» (2011) «Գրեմմի» (2000) «Սեզար» (2012) | ||||||||||||
|
Քեյթ Ուինսլեթը դերասանական կարիերան սկսել է 1991 թվականից․ նրա դեբյուտը կայացել է բրիտանական հեռուստատեսությունում։ Ուինսլեթի առաջին ֆիլմը եղել է «Երկնային արարածներ»-ը (1994)։
1997 թվականին, «Տիտանիկ» ֆիլմում Ռոզա Բուքեյթերի դերը մարմնավորելուց հետո, նա համաշխարհային ճանաչում ձեռք բերեց, այդ դերի համար ստացավ իր երկրորդ Օսկար-ի անվանակարգը։ Հետագայում նա նկարահանվեց այնպիսի հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են «Աիրիս»-ը (2001), «Մաքուր բանականության հավերժ փայլատակում» (2004), «Փնտրելով Նևերլենդը» (2004), «Ինչպես մանուկներ» (2006), Ընթերցողը (2008), «Փոփոխությունների ճանապարհ» ֆիլմում վերամիավորվել է Լեոնարդո ԴիԿապրիոյի հետ (2008) և «Սթիվ Ջոբս» (2015), որոնց համար նա առաջադրվել է տարբեր կինոմրցանակների։
Բազմաթիվ մրցանակների դափնեկիր, այդ թվում՝ Օսկար (2009), BAFTA-ի երեք մրցանակ (1996, 2009, 2016), չորս «Ոսկե գլոբուս» (2009 - երկու անգամ և՝ 2012, 2016), Էմիի մրցանակներ (2011) և Սեզարի պատվո մրցանակ (2012)։
17 մարտի, 2014-ին Քեյթ Ուինսլեթը արժանացել է աստղի Հոլիվուդյան փառքի ծառուղում։