From Wikipedia, the free encyclopedia
Քեն Լոուչ (անգլ.՝ Ken Loach, ամբողջական անունը՝ Kenneth Loach, հունիսի 17, 1936[1][2][3], Նանիտոն, Ուորիքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի ռեժիսոր, եվրոպական սուր սոցիալական կինոյի դասականներից մեկը։ Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղի» երկակի դափնեկիր «Քամին, որ տատանում է գարին» (2006) և «Ես, Դանիլ Բլեյք» (2016) ֆիլմերի համար։
Քեն Լոուչ անգլ.՝ Ken Loach | |
---|---|
Ծնվել է | հունիսի 17, 1936[1][2][3] (88 տարեկան) |
Ծննդավայր | Նանիտոն, Ուորիքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Սուրբ Պետրոսի քոլեջ |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ և հեռուստառեժիսոր |
Աշխատավայր | BBC |
Կուսակցություն | Լեյբորիստական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Ջիմ Լոուչ |
Ken Loach Վիքիպահեստում |
Քենեթ Լոուչը ծնվել է 1936 թվականի հունիսի 17-ին Մեծ Բրիտանիայի Նանիթոն քաղաքում, հանքագործի ընտանիքում։ Օքսֆորդի Սուրբ Պետրոս քոլեջում ուսանելու տարիներին[10] հաճախել է փորձարարական թատրոնի ակումբ։ 1961 թվականից սկսած՝ BBC-ի համար փաստագրական հեռուստասերիալ է նկարահանել անտունների կյանքի մասին, որը մեծ հասարակական ռեզոնանս առաջացրել։
1968 թվականին թողարկվում է Լոուչի առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Խեղճ կովը» գլխավոր դերում Թերենս Սթամփի հետ միասին։
Լոուչի վաղ արվեստի բարձրակետը եղել է «Քես» ֆիլմը (1969), որը Կինոյի բրիտանական ինստիտուտը համարել է XX դարի ազգային կինեմատոգրաֆիայի լավագույն ստեղծագործություններից մեկը։ Երկար տարիների համեմատական պասիվությունից հետո Լոուչը կրկին իր վրա ուշադրություն է գրավել «Գաղտնիության վարագույրի ետևում» (1990) ֆիլմից հետո, որը արժանացել է Կաննի կինոփառատոնի ժյուրիի մրցանակին։ «Ռիֆ-Ռաֆ» («Հասարակության մնացուկները») աշխատանքը ճանաչվել է 1991 թվականի լավագույն եվրոպական ֆիլմ Եվրոպական կինոակադեմիայի կարծիքով։ «Զատիկ, թռչիր երկինք» ֆիլմը, որը մեծ էկրաններին է բարձրացել 1994 թվականին, Բեռլինի կինոփառատոնի երկու մրցանակ է ստացել։ Իսկ «Երկիր և ազատություն» ֆիլմը (1995) դարձել է Լոուչի երկրորդ աշխատանքը, որը արժանացել է Եվրոպական կինոակադեմիայի վարկածով՝ «Լավագույն եվրոպական ֆիլմ» մրցանակին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.