From Wikipedia, the free encyclopedia
Քինգ Ուելլիս Վիդոր (անգլ.՝ King Wallis Vidor, փետրվարի 8, 1894[1][2][3][…], Գալվեսթոն, Տեխաս, ԱՄՆ - նոյեմբերի 1, 1982[1][2][3][…], Պասո Ռոբլես, Սան Լուիս Օբիսպո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ։
Քինգ Վիդոր King Vidor | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 8, 1894[1][2][3][…] |
Ծննդավայր | Գալվեսթոն, Տեխաս, ԱՄՆ |
Մահացել է | նոյեմբերի 1, 1982[1][2][3][…] (88 տարեկան) |
Մահվան վայր | Պասո Ռոբլես, Սան Լուիս Օբիսպո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | քրիստոնեական գիտություն |
Կրթություն | Peacock Military Academy? |
Երկեր | Մեծ շքերթ, The Crowd?, Hallelujah!?, The Champ?, Our Daily Bread?, Stella Dallas?, The Citadel?, Northwest Passage?, Մենամարտ արևի տակ, Beyond the Forest?, The Fountainhead?, Ruby Gentry?, Man Without a Star? և War and Peace? |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, գրող, արհմիութենական գործիչ և ռեժիսոր |
Ամուսին | Էլինոր Բորդման Ֆլորենս Վիդոր |
Կուսակցություն | Կալիֆոռնիայի հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | IMDb-ում էջ |
King Vidor Վիքիպահեստում |
Քինգ Վիդորը ծնվել է 1894 թ. ԱՄՆ-ում։ Դպրոցն ավարտելուց հետո հեռացել է տնից։ Մեկ տարի անց վերադարձել է տուն և ծնողները ուղարկել են նրան սովորելու ռազմական ակադեմիա։ 1915 թվականին տեղափոխվել է Հոլիվուդ, որտեղ սկսել է աշխատել կինոխրոնիկայում։ Աշխատել է կինոյում որպես տոմսավաճառ, ապա փորձել է իր կինեմատոգրաֆիական հմտությունները աշխատելով որպես կինոժապավենի երևակող, կինոմեխանիկ, օպերատոր, մոնտաժող ապա նաև ռեժիսոր։
Երկու անգամ ամուսնացած է եղել, ուենեցել 3 երեխա։ 1926-1931 թթ. դերասանուհի Էլինոր Բորդմանի հետ (երկու դուստր), ումից բաժանվելուց հետո ամուսնացել է Ֆլորին Վիդորի հետ (նորից ամուսնալուծվել է, 1 երեխա)։
1918 թ. նկարահանել է իր առաջին ֆիլմը՝ «Ճանապարհի շրջադարձ»։ 1926 թ. նկարահանել է իր նշանավոր ֆիլմերից մեկը՝ «Մեծ շքերթ»։ 1928 թ. նկարահանել է ևս մեկ իր հայտնի ֆիլմ՝ «Ամբոխ», իսկ մինչ այդ նկարահանել է 2 զվարճալի ֆիլմ։ Նրա մյուս հայտնի ֆիլմերից են «Մենամարտ արևի տակ» և «Պատերազմ և խաղաղություն»։
Քինգ Վիդորը համարվում է ամերիկյան կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից մեկը։ Նա ամերիկյան ռեժիսորներից առաջին հնչյունային ֆիլմերի հեղինակներից մեկն է։ Նրա առաջին հնչյունային ֆիլմը «Ալելուիա» ֆիլմն էր, որտեղ Հոլիվուդի պատմության մեջ առաջին անգամ նկարահանվեցին սևամորթ դերասաններ։
Ընդհանուր առմամբ մոտ 75 ֆիլմի ռեժիսոր է, 27 ֆիլմերի սցենարի հեղինակ, 23 ֆիլմերի պրոդյուսեր և խաղացել է նաև 4 ֆիլմում։
Առավել նշանավոր ֆիլմերն են.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.