Քլորատներ
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Քլորատներ, քլորական թթվի՝ НСlO3, աղերը։ Քիմիական բանաձև՝ (ClO₃)⁻։ Մեծ մասամբ կայուն, ջրում լուծելի բյուրեղական նյութեր են։ Տաքացնելիս քայքայվում են, կատալիզատորների առկայությամբ՝ O2 անջատելով։ օքսիդիչներ են, օրգանական և այլ հեշտ օքսիդացող նյութերի հետ առաջացնում են պայթուցիկ խառնուրդներ։ Կալիումի քլորատը (բերտոլետյան աղ)՝ КСlO3, օգտագործվում է լուցկու և պայթուցիկ նյութերի, նատրիումի քլորատը (NaClO3)՝ այլ քլորատների և պերքլորատների արտադրության համար։ Կալցիումի քլորատը՝ Са(СlO3)2, օգտագործվում է որպես հերբիցիդ և տերևաթափ միջոց, մագնեզիումի քլորատը՝Mg(ClO3)2՝, բամբակենու տերևները հեռացնելու, նաև արևածաղկի, բրնձի և այլ կուլտուրաների նախաբերքահավաքային չորացման համար։