Քվարց
From Wikipedia, the free encyclopedia
Քվարց, սիլիցիումի ու թթվածնի ատոմներից բաղկացած միներալ, ատոմները գտնվում են սիլիցիում-թթվածնային տետրաեդրերի (SiO4 ) անընդհատ շարքում, ընդ որում ամեն թթվածնի ատոմ միացնում է երկու տետրաեդր, արդյունքում ընդհանուր քիմիական բանաձը՝ SiO2: Քվարցը երկրակեղևում ամենատարածված միներալների շարքում երկրորդն է, առաջինը դաշտային սպաթն է[7]։
Քվարց | |
---|---|
Քվարցի բյուրեղ, Տիբեթ | |
Ընդհանուր | |
Կատեգորիա | Սիլիցիումի երկօքսիդի միներալ[1][2] |
Բանաձև (կրկնվող միավորը) | SiO2 |
Նիկել-Շտրունցի դասակարգում | 4.DA.05 Օքսիդային միներալ |
Դանա դասակարգում | 75.01.03.01 (տեկտոսիլիկատներ) |
Միավոր | a = 4.9133 Å, c = 5.4053 Å; Z=3 |
Նույնականացում | |
Գույն | Անգույնի, զանազան գույներ, սև |
Շերտի գույն | սև |
Բյուրեղի հատկություն | վեցանիստ պրիզմա, որը վերջանում է վեցանիստ բուրգով, մանրահատիկ, հոծ |
Բյուրեղային համակարգ | α-քվարց՝ տրիգոնային բյուրեղային համակարգ, β-քվարց՝ հեքսագոնային բյուրեղային համակարգ |
Թերթականություն | {0110} ոչ հստակ |
Բեկում | Կոնխոիդալ |
Դիմադրողականություն | Դյուրաբեկ |
Մոոսի կարծրություն | 7, ոչ մաքուր տարատեսակներում 7-ից փոքր |
Փայլ | Ապակեփայլ, երբ հոծ է՝ խեժի փայլով կամ խամրած |
Շերտեր | Սպիտակ |
Թափանցիկություն | Թափանցիկից մինչև համարյա անթափանց |
Ձգողականություն | 2.65 ոչ մաքուր տարատեսակները՝ 2.59–2.63 |
Օպտիկական հատկություններ | Միառանցք (+) |
Բեկման ցուցանիշ | nω = 1.543–1.545 nε = 1.552–1.554 |
Երկճառագայթաբեկում | +0.009 |
Պլեոքրոիզմ | Չունի |
Հալման կետ | 1670 °C (β տրիդիմիտ) 1713 °C (β կրիստոբալիտ) |
Լուծելիություն | Նորմալ պայմաններում անլուծելի |
Այլ հատկանիշներ | Հեքսագոնալ բյուրեղային համակարգ |
Ծանոթագրություններ | [1][3][4][5] |
Ենթակատեգորիա | դիոքսոսիլիկատային հանքանյութեր[6] և տեկտոսիլիկատներ |
Քվարցի բյուրեղները քիրալ են և կարող են գոյություն ունենալ երկու ձևերով՝ նորմալ α քվարց և բարձրջերմաստիճանային β քվարց։ 573 °C (846° К) ջերմաստիճանում տեղի է ունենում կտրուկ անցում α ձևից β ձևը։ Քանի որ անցումը ուղեկցվում է ծավալի նշանակալի փոփոխությամբ, այն կարող է հեշտությամբ քայքայել այն ապարները, որոնք համատեղ գտնվում են քվարցի հետ։
Գոյություն ունեն քվարցի տարբեր տարատեսակներ, որոնցից մի քանիսը կիսաթանկարժեք քարեր են։ Հնագույն ժամանակներից, հատկապես Եվրասիայում, ոսկերչական իրեր պատրաստելու համար քվարցի տարատեսակները ավելի լայնորեն էին կիրառվում քան այլ քարեր: