Օբերոն (արբանյակ)
From Wikipedia, the free encyclopedia
Օբերոն (լատին․՝ Oberon), Ուրանի մեծ արբանյակներից ամենահեռավորը, նշանակվում է Uranus IV։ Ուրանի արբանյակներից չափերով և զանգվածով երկրորդն է և իններորդը ամբողջ Արեգակնային համակարգում։ Հայտնաբերվել է Ուիլիամ Հերշելի կողմից 1787 թվականին։ Օբերոնն անվանվել է Շեքսպիրի «Միջամառային գիշերվա երազ» պիեսի փերիների արքայի անունով։ Նրա ուղեծիրը մասնակիորեն ընկնում է Ուրանի մագնիսոլորտից դուրս։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օբերոն (այլ կիրառումներ)
Օբերոն (Ուրան IV) Oberon | |
---|---|
Օբերոնի՝ «Վոյաջեր 2» ԱՄԿ-ից կատարված լավագույն լուսանկարը | |
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 11 հունվար 1787[1] թ. (Ուիլիամ Հերշելի կողմից) |
Բացարձակ մեծություն (H) | 14,1[2] |
Հեռավորությունը Ուրանից | 584 000 կմ[3] |
Ուղեծրային տվյալներ | |
Մեծ կիսաառանցք | 584 000 կմ[3] |
Էքսցենտրիսիտետ | 0,0014[3] |
Սիդերիկ պարբերություն | 13,46 օր[3] |
Ուղեծրային արագություն | 3,15 կմ/վ (հաշվարկված) |
Թեքվածություն | 0,058° (Ուրանի հասարակածի նկատմամբ)[3] |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | 1522,8 կմ[4] |
Մակերևույթի մակերես | 7,285 մլն. կմ² |
Ծավալ | 1 849 մլն. կմ³ |
Զանգված | 3,014 × 1021 կգ[5] |
Միջին խտություն | 1,63 գ/սմ³[5] |
Հասարակածային մակերևութային ձգողություն | 0,348 մ/վ² |
2-րդ տիեզերական արագություն | 0,726 կմ/վ |
Պտույտի պարբերություն | Սինքրոն (ենթադրված)[6] |
Առանցքի թեքում | 0,0° |
Ալբեդո |
|
Մթնոլորտային տվյալներ | |
Մթնոլորտի ջերմաստիճան | 70-80 Կ (մոտ −198 °C)[8] |
Հավանական է, որ Օբերոնը ձևավորվել է Ուրանի ձևավորումից անմիջապես հետո մոլորակի շուրջ ձևավորված ակրեցիոն սկավառակից։ Արբանյակը կազմված է մոտավորապես հավասար մասերով սառույցներից և քարերից, և հավանաբար նրա ընդերքը բաժանված է քարե միջուկի և սառցե մանտիայի։ Հնարավոր է նաև, որ արբանյակի մանտիայի և կեղևի շերտերի միջև գոյություն ունի հեղուկ ջրի շերտ։ Օբերոնի մակերևույթն ունի թույլ կարմրավուն գույն, և ինչպես երևում է լուսանկարներից, ձևավորվել է աստերոիդների և գիսաստղերի հարվածների ընթացքում։ Այն ծածկված է բազմաթիվ հարվածային խառնարաններով, որոնք ունեն մինչև 210 կմ շառավիղ։ Օբերոնի մակերևույթը կտրտված է կիրճերով (գրաբեններ կամ ձորեր), որոնք առաջացել են կեղևի շարժերի հետևանքով արբանյակի էվոլյուցիայի ընթացքում ընդերքի ընդլայնումների ժամանակ։
Ուրանի համակարգը մոտ տարածությունից հետազոտվել է միայն մեկ անգամ, երբ Վոյաջեր 2 ԱՄԿ-ն 1986 թվականին անցավ մոլորակի մոտով՝ կատարելով Օբերոնի մի քանի լուսանկարներ, որոնք ծածկում են արբանյակի մակերևույթի մոտ 40%-ը։