![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d8/Obsessive_Compulsive_Disorder_%25288970250666%2529.jpg/640px-Obsessive_Compulsive_Disorder_%25288970250666%2529.jpg&w=640&q=50)
Օբսեսիվ-կոմպուլսիվ անձնային խանգարում
From Wikipedia, the free encyclopedia
Օբսեսիվ-կոմպուլսիվ անձնային խանգարում (ՕԿԱԽ) Կլաստեր C խմբին պատկանող անձնային խանգարում է, որն ուղեկցվում է կանոնավորության, կոկիկության և պերֆեկցիոնիզմի գերպահանջով։ Ախտանիշները հիմականում ի հայտ են գալիս, երբ անձը հասնում է հասունացման տարիքին և վերջիններս տեսանելի են դառնում շատ տարբեր իրավիճակներում։
օբսեսիվ-կոմպուլսիվ անձնային խանգարում | |
---|---|
![]() ՕԿԱԽ-ի ախտանիշներից է ուշադրությունը մանրուքներին | |
Տեսակ | հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | հոգեբուժություն և հոգեբանություն |
ՀՄԴ-10 | F60.5 |
Հոմանիշներ | Անանկաստիկ անձնային խանգարում[1] |
Տարբերակիչ ախտորոշում | օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում, անձնային խանգարում, նյութերի օգտագործման խանգարում, անձնային խամգարում՝ մեկ այլ բժշկական վիճակի պատճառով[2] |
Բուժում | հոգեթերապիա |
Սկիզբը | պատանեկությունից մինչև վաղ հասունացում[2] |
Հանդիպման հաճախականություն | 3%-ից 8% հաճախականություն համայն բնակչության մեջ |
![]() |
Ենթադրվում է, որ ՕԿԱԽ-ի պատճառը ժառանգակական և բնապահպանական գործոնների համակցությունն է, այն է՝ կապվածության հանգեցնող խնդիրները։
Սա հստակ տարբերվում է օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումից (ՕԿԽ), և այս երկուսի միջև կապը վիճելի է։ Որոշ ուսումնասիրություններ այս երկու խանգարումների միջև գտել են համակցվածության բարձր գործակիցներ՝ չնայած մյուսները ցույց են տվել դրան հակառակ համակցվածության չնչին գործակիցներ։ Արտաքին նմանությունները երկու խագարումների մոտ էլ կարող են համընկնել, ինչպիսիք են օրինակ՝ կոշտ, ծիսակատարողական վարքագծի դսևորումները։ Վերաբերմունքը դեպի վարքագծի նման դրսևորումները անհատական է և տարբերվում է երկու հիվանդությունների դեպքում էլ։ ՕԿԽ ունեցող մարդկանց դեպքում վարքագիծը էգոդիստոնիկ է[3]՝ անցանկալի և ինքնաբուխ՝ դառնալով տագնապ առաջացնող և ինքնաբուխ մտքերի արդյունքը։ Մյուս կողմից՝ ՕԿԱԽ ունցեղ անձիք, որոնք էգոսինտոնիկ են՝ անձն ընկալում է դրանք իբրև բանական և անհրաժեշտ երևույթներ, օրինակ՝ ժամանակացույցի նկատմամբ խիստ կապվածությունը, կառավարելու պահանջը կամ էլ կատարելության հասնելու պահանջմունքները։ ՕԿԱԽ-ը մեծապես կապված է անձնային այլ խանգարումների հետ․ աուտիզմի սպեկտրը, սնման խանգարումներ[4], տագնապային, տրամադրության խանգարումներ և նյութերի օգտագործման խանգարումներ։
Նշված խանգարումն ամենատարածված անձնային խանգարումն է Միացյալ Նահանգներում, և այն երկու անգամ ավելի շատ ախտորոշվել է տղամարդկանց, քան կանանց մոտ՝ չնայած որ կա փաստ, որն ապացուցում է, որ հիվանդության տարածվածությունը երկու սեռերի միջև հավասար է։