Օլիգարխ
From Wikipedia, the free encyclopedia
Օլիգարխ, քաղաքական համակարգում գործող մեծահարուստ, ով մեծ ազդեցություն ունի քաղաքական որոշումների ընդունման վրա[1]։ Օլիգարխների և օլիգարխիայի մասին առաջին հիշատակումներից մեկը տեղ է գտել անանուն հեղինակի «Տարեց օլիգարխը» (The old oligarch) աշխատությունում[2]։ Սա հունարեն առաջին արձակ ոճի աշխատանքն է, որով հեղինակը ներկայացրել է իր արձագանքը Հունաստանում տիրող օլիգարխիկ համակարգին։
Հետխորհրդային շրջանում «օլիգարխ» են անվանում հիմնականում գործարարներին[փա՞ստ], որոնք խորհրդային կարգելի փլուզման և կապիտալիստական կարգերի հաստատման ընթացքում կարճ ժամանակահատվածում ձեռք են բերել հսկայական կապիտալ։ Այս երևույթը առավել վառ տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում[3]։