Օլլի Ջոնսթոն
From Wikipedia, the free encyclopedia
Օլիվեր Մարտին Ջոնսթոն կրտսեր (անգլ.՝ Oliver Martin Johnston, Jr., հոկտեմբերի 31, 1912(1912-10-31)[1], Պալո Ալտո, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] - ապրիլի 14, 2008(2008-04-14)[3][1][4][…], Sequim, Clallam County, Վաշինգտոն, ԱՄՆ[5]), ամերիկացի անիմատոր, Դիսնեյի ստուդիայի տասն առաջատար անիմատորներից մեկը[8][9][10][11]։ 1989 թվականին ստացել է «Դիսնեյի լեգենդները» մրցանակ, իսկ նրա աշխատանքները 2005 թվականին արժանացել են ԱՄՆ արվեստի ոլորտի ազգային մեդալի։
Օլլի Ջոնսթոն | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հոկտեմբերի 31, 1912(1912-10-31)[1] |
Ծննդավայր՝ | Պալո Ալտո, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] |
Վախճանի թիվ՝ | ապրիլի 14, 2008(2008-04-14)[3][1][4][…] (95 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Sequim, Clallam County, Վաշինգտոն, ԱՄՆ[5] |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, արվեստագետ և կերպարների անիմացիա |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0426508 |
frankanollie.com |
Օլլի Ջոնսթոնը Դիսնեյի ստուդիայում աշխատել է 43 տարի (1935-1978)։ Նրա առաջին աշխատանքը, որին մասնակցել է որպես գլխավոր անիմատոր, եղել է «Պինոկիո» մուլտֆիլմը։ Բացի այդ, նա մասնակցել է այնպիսի մուլտֆիլմերի ստեղծմանը, ինչպիսիք են՝ «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները», «Ֆանտազիա» և «Բեմբի»։ Նրա վերջին լիամետրաժ աշխատանքը եղել է «Փրկարարները» մուլտֆիլմը, որտեղ Ջոնսթոնը երգիծաբար մարմնավորվել է կերպարներից մեկի՝ Ռուֆուս կատվի տեսքով։
Ջոնսթոնը Ֆրենկ Թոմասի հետ «The Illusion of Life: Disney Animation» գրքի համահեղինակ է։ Գրքում, մասնավորապես, նկարագրված են անիմացիայի 12 սկզբունքները։ Այնտեղ հավաքված են անիմացիայի հնարներն ու տեխնիկան, որոնք մշակվել և ներդրվել են ստուդիայում։ Ֆրենկն ու Օլլին մտերիմ ընկերներ էին և իրար ճանաչում էին դեռևս Սթենֆորդի համալսարանից։ Նրանց ընկերությունը արտացոլված է «Frank and Ollie» վավերագրական ֆիլմում, որի պրոդյուսրը Ֆրենկի որդին՝ Թեոդոր Թոմասն է։ Վերջինս 2012 թվականին եղել է մեկ այլ՝ «Growing up with Nine Old Men» ֆիլմի պրոդյուսրը։