Օկտավա
From Wikipedia, the free encyclopedia
Օկտավա (լատին․՝ octāva՝ «ութերորդ»), երաժշտական ինտերվալ, որտեղ հնչյունների հաճախությունների միջև հարաբերակցությունը կազմում է 1-ը 2-ի (այսինքն՝ վերին հնչյունի հաճախությունը երկու անգամ մեծ է ստորինից)։ Սուբյեկտիվորեն ականջի համար օկտավան ընդունվում է որպես հաստատուն, բազային երաժշտական ինտերվալ։ Օկտավային վերաբերող երկու վերջին հնչյունները միմյանց շատ նման են ընդունվում, չնայած որ պարզորոշ կերպով տարբերվում են բարձրության վրա։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Օկտավայի ինտերվալը ընդգրկում է դիատոնիկ հնչյունաշարի ութ աստիճան, օրինակ՝ «դո»-ից մինչև հաջորդ «դո» կամ «ռե»-ից մինչև հաջորդ «ռե» և այլն։ Օկտավան նշանակվում է 8 թվով։
Օկտավան ունի երեք տարատեսակ.
- Մաքուր օկտավա, ութ աստիճան և վեց տոն պարունակող ինտերվալ, երկու տարբեր բարձրության հնչյունների հասարակ հարաբերակցություն, որոնց տարածման հաճախությունը հարաբերում են երկուսը մեկին, այսինքն՝ վերին հնչյունը ունի տարածման երկու անգամ մեծ հաճախություն, քան ստորին հնչյունը։ Նշանակվում է մ. 8։
- Փոքրացրած օկտավա, ութ աստիճան և հինգուկես տոն պարունակող ինտերվալ, նշանակվում է՝ փոքր. 8։
- Մեծացրած օկտավա, ութ աստիճան և վեցուկես տոն պարունակող ինտերվալ, նշանակվում է՝ մեծ. 8։
«Օկտավա» եզրով անվանում են նաև.
- դիատոնիկ հնչյունաշարի ութերորդ հնչյունը,
- հավասարաչափ տեմպերացված համակարգի մասը, որը ներառում է տարբեր բարձրության տասներկու հնչյուն՝ «դո» նոտայից մինչև «սի» նոտան ներառյալ։ Երաժշտության մեծ օգտագործվող հաճախությունների ողջ տարածությունը բաժանված է այսպիսով յոթ ամբողջական և երկու կիսատ օկտավաների, որոնք կոչվում են. սուբկոնտրօկտավա, կոնտրօկտավա, մեծ օկտավա, փոքր օկտավա, և մեկից մինչև հինգ օկտավաներ։
- տղամարդու ամենացածր ձայնի՝ բասի տարատեսակ (բասա պրոֆունդո), որի դիապազոնը սկսվում է A1 հնչյունից (կոնտրօկտավայի «լյա», առանձին երգիչների մոտ՝ ավելի ցածր)։