From Wikipedia, the free encyclopedia
Օմար Շարիֆ (արաբ․՝ عمر الشريف, ծնվ.՝ Մայքլ Դեմիտրի Շալուբ, ապրիլի 10, 1932[2][3][4][…], Ալեքսանդրիա, Եգիպտոսի թագավորություն[5] - հուլիսի 10, 2015[6][2][3][…], , Հելուան, Եգիպտոս), եգիպտացի դերասան։
Հասակը | 178 սմ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծնվել է | ապրիլի 10, 1932[2][3][4][…] | ||||||||
Ծննդավայր | Ալեքսանդրիա, Եգիպտոսի թագավորություն[5] | ||||||||
Մահացել է | հուլիսի 10, 2015[6][2][3][…] (83 տարեկան) | ||||||||
Մահվան վայր | , Հելուան, Եգիպտոս | ||||||||
Գերեզման | Al-Sayeda Nafeesah Mosque | ||||||||
Կրթություն | Վիկտորիա քոլեջ և Կահիրեի համալսարան | ||||||||
Քաղաքացիություն | Եգիպտոս | ||||||||
Կրոն | իսլամ | ||||||||
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, գրող, ոչ գեղարվեստական գրող, հեռուստատեսային դերասան և բրիջ խաղացող | ||||||||
Ակտիվ շրջան | 1953–2009 | ||||||||
Ժանրեր | Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն | ||||||||
Ընտրանի | "Մակենայի ոսկին", "Մայրիկ", "Լոուրենս Արաբացի" | ||||||||
Ծնողներ | հայր՝ Joseph Chalhoub?[7] | ||||||||
Ամուսին(ներ) | Ֆաթեն Համամա[8] | ||||||||
Երեխա(ներ) | 1 երեխա | ||||||||
Պարգևներ և մրցանակներ | |||||||||
|
Օմար Շարիֆը ծնվել է Եգիպտոսում Ալեքսանդրիա քաղաքում։ Ծնունդով քրիստոնյա էր, սակայն փոխել է անունը և կրոնը, դառնալով Իսլամի հետևորդ, որպեսզի ամուսնանա դերասանուհի Ֆաթեն Համամայի հետ։ Նրա հայրը՝ Ջոզեֆ Շալհուբը լիբիացի գաղթական էր, իսկ մայրը՝ Կլարա Շալհուբը, լիբանա-պաղեստինյան ծագումով եգիպտուհի էր։ Ավարտել է Ալեքսանդրիայի Վիկտորիայի քոլեջը, իսկ հետո Կահիրեի համալսարանը ստանալով մաթեմատիկոս ֆիզիկոսի որակավորում։
Դերասանական գործունեությունը սկսել է 1950-ական թվականից՝ խաղալով եգիպտական ֆիլմերում։ Նրա առաջին անգլալեզու ֆիլմը ռեժիսոր Դևիդ Լինի նկարահանած մասշտաբային «Լոուրենս Արաբացի» ֆիլմն էր (դերերում Պիտեր Օ'Թուլ, Ալեք Գինես), որտեղ նա, խաղալով շերիֆ Ալիի դերը, ներկայացվեց «Օսկարի» երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում և այդ ֆիլմով հայտնի դարձավ կինոաշխարհում։ Դրանից հետո խաղացել է Հոլիվուդյան շատ ֆիլմերում, նրա մյուս ամենահայտնի դերերն են՝
Նկարահանվել է հայազգի կինոռեժիսոր Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմում, որից հետո Թուրքիան արգելել է նրա մուտքը իրենց երկիր։
Ստացել 3 Ոսկե Գլոբուս կինոմրցանակ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.