Օսեր (օսերեն՝ Ирон адæм կամ Ирæттæ), Կովկասում ապրող ազգ, ապրում են մասամբ ճանաչված Հարավային Օսիայում և Ռուսաստանի կազմում գտնվող Հյուսիսային Օսիայում, ինչպես նաև Ռուսաստանի այլ վայրերում, Վրաստանում, Թուրքիայում և այլուր։ Խոսում են օսեթերեն, որը հնդեվրոպական լեզվախմբի իրանական խմբին է պատկանում։ Համարյա բոլոր օսերը երկլեզու են (օսերեն և ռուսերեն, օսերեն և վրացերեն, նաև օսերեն և թուրքերեն)։ Մոտավորապես 720,000 հազար մարդ խոսում է օսերեն[1]։

Արագ փաստեր Օսեր, Ընդհանուր քանակ ...
Փակել
Thumb

Ընդհանուր թիվը՝ 570 հզ․ (1983)։ Խոսում են օսերեն լեզվով։ Ծագումնաբանորեն կապվում են ինչպես Հյուսիսային Կովկասի բնիկների, այնպես էլ եկվոր սկյութների (մ․ թ․ ա․ VIII – VII դդ․), սարմատների (մ․ թ․ ա․ IV – I դդ․) և հատկապես աչաններքւ (մ․ թ․ I դարից) հետ։ Բնիկներն ընդունել են եկվորների իրան, լեզուն Ա մշակույթի շատ գծեր։ XV–XVIII դդ․ կազմավորվել են իբրև միասնական ժողովուրդ։ Հս․ Օսեթիան Ռուսաստանին միացվել է 1774-ին, Հվ․ Օսեթիան՝ 1801-ին։ Օսերի մեծամասնությունը դավանում էր քրիստոնեություն, մնացածը՝ մահմեդականություն (XVII–XVIII դարերից), պահպանվել էին նաև հեթանոս հավատալիքներն ու դրանց հետ կապված ծեսերը։ Հարթավայրերում օսեր զբաղվել են հիմնականում հողագործությամբ, լեռներում4 անասնապահությամբ։ Կիրառական արվեստի առավել հին ձևերից են փայտի ու քարի փորագրությունը, մետաղների գեղարվեստական մշակությունը, ասեղնագործությունը և այլն։ Բանահյուսության մեջ առանձնանում է Նարայան էպոսը Սովետական իշխանական տարիներին Օսերի գյուղատնտեսությունը մեքենայացվեց և դարձավ բազմաճյուղ։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.