Օսերեն
From Wikipedia, the free encyclopedia
Օսերենը (օսերեն՝ ирон æвзаг, իրոն ը̆վզագ կամ иронау, իրոնաւ) պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի հնդարիական ճյուղի իրանական ենթաճյուղի հյուսիսարևելյան խմբին։ Օսերենը Հյուսիսային Օսիայի և Հարավային Օսիայի Ինքնավար Մարզի հիմնական բնակչության՝ օսերի լեզուն է։ Ներկայումս օսերենով խոսում է մոտ 500,000 մարդ։ Օսերենը բաժանվում է երկու հիմնական բարբառների՝ իրոնական և դիգորյան։ Օսերի մեծ մասը խոսում է իրոնական բարբառով։ Այն ընկած է գրական օսերենի հիմքում, որի զարգացման գործում մեծ դեր է խաղացել օս բանաստեղծ և հասարակական գործիչ Կոստա Խեթագուրովի ստեղծագործությունը։
Արագ փաստեր Տեսակ, Ենթադաս ...
Օսերենով գրված գրքի մեկ թերթիկ, 1940 թ. | |
Տեսակ | լեզու և կենդանի լեզու |
Ենթադաս | արևելաիրանական լեզուներ և Սկյութերեն |
Երկրներ | Ռուսաստան Հարավային Օսիա Վրաստան Թուրքիա |
Շրջաններ | Հյուսիսային Օսիա, Հարավային Օսիա |
Պաշտոնական կարգավիճակ | Հյուսիսային Օսիա |
Խոսողների քանակ | 599 250 մարդ (2010)[3] |
Լեզվակիրների թիվը | 530 000 |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ | խոցելի[4] |
Դասակարգում |
|
Գրերի համակարգ | կյուրեղագիր |
IETF | os |
ԳՕՍՏ 7.75–97 | օսթ 524 |
ISO 639-1 | os |
ISO 639-2 | oss |
ISO 639-3 | oss |
Կովկասի էթնիկ լեզուներ | |
Ossetian language Վիքիպահեստում |
Փակել