Օսկարի 3-րդ մրցանակաբաշխություն
From Wikipedia, the free encyclopedia
«Օսկար» կինոմրցանակի 3-րդ մրցանակաբաշխությունը կայացել է 1930 թվականի նոյեմբերի 5-ին Լոս Անջելեսի «Ամբասադոր» հյուրանոցի հանդիսությունների սրահում։ Հավաքված հյուրերը ունկնդրեցին կինոֆիլմեր արտադրողների և բաշխողների ասոցիացիայի նախագահ Ուիլլ Հեյսին։ «Մետրո Գոլդուին Մայերի» տնօրեն Լուի Բ. Մայերը հրապարակեց նոր մրցանակակիրների ցուցակը։
«Օսկարի» 3-րդ մրցանակաբաշխությունը | ||||
---|---|---|---|---|
Ամսաթիվ | 1930 թ. նոյեմբերի 5 | |||
Անցկացման վայրը | Լոս Անջելես, Կալիֆորնիա,ԱՄՆ | |||
Հաղորդավարող(ներ) | Նայջել Կոնրադ | |||
|
Անվանակարգերի առաջադրման և անցկացման ժամկետների օպտիմալացման համար որոշում կայացվեց 1930 թվականի նոյեմբերին կազմակերպել երկրորդ մրցանակաբաշխությունը (առաջինը անցկացվել էր ապրիլին, տես՝ 2-րդ մրցանակաշխություն)։ Արդյունքում՝ 1930 թվականը դարձավ միակ տարին, երբ անցկացվեցին պարգևատրման 2 արարողությունները[1]։ Ընդունվել էին քվեարկության ընթացակարգի նոր կանոններ. անվանակարգերը և պարգևները բաշխվում էին միայն Ակադեմիային անդամների ձայների հիման վրա։ Սա վերջին արարողությունն էր, որի ընթացքում տրվել են բրոնզե ոսկեզօծ արձանիկներ։ Հետագայում բոլոր պարգևները պատրաստվել են «բրիտանիումից»՝ անագե-կապարային խառնուրդից[2]։