Օսկարի 4-րդ մրցանակաբաշխություն
From Wikipedia, the free encyclopedia
Օսկարի 4-րդ մրցանակաբաշխությունը կայացել է 1931 թվականի նոյեմբերի 10-ին, Լոս Անջելեսի «Բալտիմոր հյուրանոց»-ում 1800 հյուրերի ներկայությամբ։ Մրցանակը պետական մակարդակի աջակցություն է ստացել։ Արարողությանը մասնակցելու համար, ԱՄՆ-ի նախագահ Հերբերտ Հուվերի անձնական արձակմամբ, Վաշինգտոնից ժամանեց Չարլզ Կյորտիսը։ Այդ տարի ստեղծվեց երեք նոր կատեգորիա. երկուսը սցենարի համար, և մեկը տեխնիկական նվաճումների համար[1]։ Դա առաջին արարողությունն էր, որի ժամանակ հանձնվեցին անագից ու կապարից պատրաստված արձանիկներ։ Առաջ, արձանիկները բրոնզով ոսկեզօծված էին[2]։ «Լավագույն ֆիլմ» անվանակարգի հաղթող դարձավ ռեժիսոր Ուեսլի Ռագլզի վեստերն ժանրի` «Սիմարրոն» ֆիլմը, որն այդ երեկո ստացավ երեք արձանիկ «Սիմարրոն», (լավագույն ֆիլմ, լավագույն սցենարների ադապտացիա, լավագույն բեմադրող-նկարիչի աշխատանք)։ Լավագույն դերասանի համար մրցանակ ստացավ Լայոնել Բերիմորը, լավագույն դերասանուհու համար մրցանակ ստացավ Մարի Դրեսլերը։