Օսկարի 80-րդ մրցանակաբաշխություն
From Wikipedia, the free encyclopedia
Օսկարի 80-րդ մրցանակաբաշխությունը (անգլ.՝ 80th Academy Awards), որի ընթացքում մրցանակներ տրվեցին 2007 թվականի լավագույն ֆիլմերին 24 անվանակարգերում։ Արարողությունը տեղի ունեցավ «Կոդակ» թատրոնում, Լոս Անջելեսում։ Այն վարում էր Ջոն Ստյուարտը, իսկ պրոդյուսերը Ջիլ Կեյտսն էր։ Թեկնածուները հայտարարվեցին հունվարի 22-ին, առավելագույն թվով թեկնածությունների արժանացան «Նավթ» և «Ծերունիների տեղը չէ» ֆիլմերը։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Արագ փաստեր Ամսաթիվ, Անցկացման վայրը ...
«Օսկարի» 80-րդ մրցանակաբաշխությունը | ||||
---|---|---|---|---|
Ամսաթիվ | 2008 թ. Փետրվարի 24 | |||
Անցկացման վայրը | «Կոդակ» թատրոն, Լոս Անջելես,Կալիֆորնիա | |||
Հեռուստալիք | ABC | |||
Հաղորդավարող(ներ) | Ջոն Ստյուարտ | |||
|
Փակել
Առաջին անգամ 1964 թվականից ի վեր, բոլոր չորս դերասանական նոմինացիաներում հաղթողների մեջ ամերիկացի դերասաններ չկային։ Լավագույն դերասանուհի ճանաչվեց ֆրանսիացի Մարիոն Կոտիլարդը, իսկ լավագույն դերասան՝ Դանիել Դեյ-Լյուիսը։