Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար
From Wikipedia, the free encyclopedia
«Օսկար» մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանի համար (անգլ.՝ Academy Award for Best Supporting Actor, պաշտ. անգլ.՝ Performance by an Actor in a Supporting Role[1]), Կինոարվեստի և գիտության ակադեմիայի մրցանակ, որը հանձնվում է ամեն տարի՝ սկսած 1937 թվականից։ Մրցանակին առաջադրվածները (հինգից ոչ ավել)[2] ներկայացվում են ակադեմիայի անդամների կողմից գաղտնի քվեարկության միջոցով։ Հաղթողները որոշվում են ակադեմիայի բոլոր այն անդամների կողմից, որոնք ակտիվ են և ցմահ նշանակված այդ պաշտոնին[3]։
Արագ փաստեր Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար, Տեսակ ...
Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար | |
---|---|
Տեսակ | Օսկար և award for best supporting actor? |
Երկիր | ԱՄՆ |
Հիմնադրվել է | 1936 |
Պարգևադրող | Կինոարվեստի և գիտության ակադեմիա |
Առաջին շնորհում | 1937 |
Կայք | oscars.org(անգլ.) |
Փակել
2015 թվականին «Օսկար» մրցանակը երկրորդ պլանի լավագույն դերասանի համար շնորհվել է Ջեյ Քեյ Սիմոնսին, ով կատարում է Թերենս Ֆլեթչերի դերը «Մոլեգնություն» ֆիլմում։