Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար
From Wikipedia, the free encyclopedia
«Օսկար» մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար (անգլ.՝ Academy Award for Best Supporting Actress, պաշտ. անգլ.՝ Performance by an Actress in a Supporting Role[1]), Կինոարվեստի և գիտության ակադեմիայի մրցանակ, որը հանձնվում է ամեն տարի՝ սկսած 1937 թվականից։ Մրցանակին առաջադրվածները (հինգից ոչ ավել)[2] ներկայացվում են ակադեմիայի անդամների կողմից գաղտնի քվեարկության միջոցով։ Հաղթողները որոշվում են ակադեմիայի բոլոր այն անդամների կողմից, որոնք ակտիվ են և ցմահ նշանակված այդ պաշտոնին[3]։
Արագ փաստեր Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար, Տեսակ ...
Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար | |
---|---|
Տեսակ | award for best supporting actress? և Օսկար |
Երկիր | ԱՄՆ |
Հիմնադրվել է | 1936 |
Պարգևադրող | Կինոարվեստի և գիտության ակադեմիա |
Առաջին շնորհում | 1937 |
Կայք | oscars.org(անգլ.) |
Փակել
2015 թվականին երկրորդ պլանի լավագույն դերասանուհու մրցանակը ստացել է Պատրիսիա Արքեթը, ով կատարել է Օլիվիա Էվանսի դերը «Պատանեկություն» ֆիլմում։