Օսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար
From Wikipedia, the free encyclopedia
«Օսկար» լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար մրցանակը տրվում է 1932 թվականից ի վեր «Կինոարվեստի և գիտության ակադեմիա»-ի կողմից։ Մրցանակի անունը մի քանի անգամ փոխվել է։ 1932 - 1972 թվականներին մրցանակը կոչվում էր լավագույն կարճամետրաժ (մուլտֆիլմ), 1972 - 1975 լավագույն կարճամետրաժ (անիմացիա)։ 1975 թվականից մրցանակը կոչվում է լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ։ Ի սկզբանե մրցանակը հանձնում էին պրոդյուսերին կամ արտադրող ընկերությանը, իսկ 1989 թվականից մրցանակը ստանում է ռեժիսորը։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |