հայ դերասան From Wikipedia, the free encyclopedia
Օվի (Հովհաննես) Մամիկոնի Սևումյան (հունիսի 21, 1878, Ներքին Ագուլիս - մայիսի 2, 1920, Կոստանդնուպոլիս, թաղված է Թբիլիսիում), հայ ռեժիսոր, Կովկասի հայկական թատրոնների դերասան, թատերական գործիչ։
Օվի Սևումյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 21, 1878 |
Ծննդավայր | Ներքին Ագուլիս |
Մահացել է | մայիսի 2, 1920 (41 տարեկան) |
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս |
Կրթություն | Ներսիսյան դպրոց |
Մասնագիտություն | դերասան և ռեժիսոր |
Ամուսին(ներ) | Լյուսի Սևումյան |
Դերասանուհի, երգչուհի Լյուսի Սևումյանի ամուսինն է։
Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ Բեմական գործունեության առաջին իսկ տարիներից ձգտել է բարեփոխումներ մտցնել ազգային թատրոնում։ Այդ առթիվ մամուլում հրապարակել է բազմաթիվ հոդվածներ։ 1906 թվականին (Լևոն Մանվելյան և Միքայել Մանվելյան եղբայրների հետ) Ալեքսանդրապոլում հիմնել է ՄԳԹ-ի սկզբունքներով գործող «Ռեժիսորական թատրոնը» (գործել է մեկ տարի)։ 1909-1910 թվականներին ղեկավարել է Թիֆլիսի Զուբալովի ժողովրդական տան թատերախումբը։ Կատարելագործվել է ՄԳԹ-ում, ուսումնասիրել Ստանիսլավսկու համակարգը, շփվել Վ. Նեմիրովիչ-Դանչենկոյի, Ա. Յուժին-Սումբատովի, Ե. Բ. Վախտանգովի հետ, հետաքրքրվել Ա. Ա. Թաիրովի, Ա. Անտուանի, Մ. Ռայնհարդի և այլ նշանավոր ռեժիսորների արվեստով՝ ձգտելով գտնել հայ թատրոնի ստեղծագործական զարգացման ինքնուրույն ուղին։ 1913 թվականին Թիֆլիսում ներկայացրել է իր մոտեցումները բեմարվեստի բազմաթիվ հարցերի վերաբերյալ՝ առաջնությունը տալով ռեալիստական թատրոնին։ 1917 թվականին Թիֆլիսում հիմնել է ստուդիա, 1918 թվականին Պյատիգորսկում՝ խորհրդային առաջին հայկական պետական թատրոնը[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.