ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն եզրափակիչ 1930
From Wikipedia, the free encyclopedia
Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ 1930, տեղի էր ունենալու Ուրուգվայ և Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականների միջև։ Եզրափակիչը տեղի էր ունենալու Էստադոի Սենտենարիո մարզադաշտում՝ հուլիսի 30-ին։ 10-ը երկրպագուներով լի նավեր դուրս եկան Բուենոս Այրեսից և ուղղվեցին դեպի Մոնտեվիդեո[1]։ Մոտ 10–15,000 արգենտինացի երկրպագու ժամանեցին Մոնտեվիդեո, սակայն նավահանգիստն այնքան լի էր, որ շատերը չհասցրեցին ժամանակին հասնել մարզադաշտ։ Մարզադաշտի մուտքի մոտ կար խիստ հսկողություն, քանի որ մեծ էր անկարգությունների հնարավորությունը։ Մարզադաշտը բացվեց ժամը 8-ին՝ խաղից վեց ժամ առաջ և մինչ երեկո, ազատ նստատեղ չկար[1]. պաշտոնապես հանդիսականների թիվը գերազանցում էր 93,000-ը[2]։ Սակայն թիմերի միջև վեճ առաջացավ կապված գնդակի հետ, և ՖԻՖԱ-ն որոշեց, որ առաջին խաղակեսում կօգտագործվի Արգենտինայի գնդակը, իսկ երկրորդ կեսում՝ Ուրուգվայինը[3]։ Համեմատած կիսաեզրափակչի հետ Ուրուգվայի կազմում տեղի էր ունեցել մեկ փոփոխություն՝ Անսելմոն փոխարինել էր հիվանդ Կաստրոյին։ Լուիս Մոնտին խաղաց, չնայած երկրպագուների կողմից մահվան սպառնալիքներին։ Մրցավարն էր բելգիացի Ջոհն Լանգենուսը, ով ստանալով ապահովության երաշխիք համաձայնեց մրցել եզրափակիչը խաղից մի քանի ժամ առաջ։ Նա խնդրեց, որպեսզի խաղի ավարտի սուլիչից հետո, նավահանգստում լինի նավ, որով նա անհրաժեշտության դեպքում արագ կլքի քաղաքը։ Մյուս օրն Ուրուգվայում հայտարարվեց հանգստյան օր։ Արգենտինայի մայրաքաղաք՝ Բուենոս Այրեսում կատաղած երկրպագուները քարեր էին նետում Ուրուգվայի դեսպանատան վրա[4]։ Եզրափակչին մասնակցած վերջին կենդանի խաղացողն արգենտինացի հարձակվող Ֆրանսիսկո Վարալյոն էր, ով մահացավ 2010 թ-ի օգոստոսի 30-ին[5]։
Իրադարձություն | Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1930 | ||||||
---|---|---|---|---|---|---|---|
| |||||||
Ամսաթիվ | Հուլիսի 30, 1930 | ||||||
Մարզադաշտ | Էստադիո Սենտենարիո, Մոնտեվիդեո | ||||||
Գոլեր | Pablo Dorado?, Carlos Peucelle?, Գիլերմո Ստաբիլե, Պեդրո Սեա, Սանտոս Իրիարտե և Էկտոր Կաստրո | ||||||
Մրցավար | Ջոհն Լանգենուս | ||||||
Հանդիսական | 80,000 | ||||||
1934 → |