Ֆարերյան կղզիներ
From Wikipedia, the free encyclopedia
Ֆարերյան կղզիներ, կղզեխումբ Ատլանտյան օվկիանոսում` Մեծ Բրիտանիայի և Իսլանդիայի միջև։ Ֆարերյան կղզիները հանդիսանում են ինքնավար շրջան Դանիայի կազմում։ 1848 թվականից սկսած ինքնավար կերպով լուծվում են բոլոր պետական հարցերը (ինչպես Գրենլանդիայում)։ Ֆարերյան կզզիները բաղկացած է 18 խոշոր կղզիներից, որոնցից 17-ը բնակեցված են, ինչպես և մանր կղզիներից և մեծ ու փոքր ժայռերից։ Ընդհանուր մակերեսը կազմում է 1,4 հզ. կմ, բնակչությունը՝ 50,1 հազար (2013 թվական)։ Մայրաքաղաքը Տորսհավն նավահանգիստն է, գտնվում է Ստրեյմյոյ կղզու վրա, ունի 23 հզ բնակիչ։ Բնակչության թվով մյուս խոշոր բնակավայրը Կլաքսվիկն է` 5,2 հզ. բնակչությամբ։ Ամենախոշոր կղզին Ստրեյմյոյն է, մակերեսը կազմում է 373,5 կմ2։ Վարչականորոն Ֆարերյան կղզիները բաժանվում են 34 մունիցիպալիտետի։ Կան 120 քաղաքներ և գյուղեր։ Ամենախոշոր կղզին Ստրեյմյոյն է, որտեղ ապրում են կղզիների բնակչության գրեթե կեսը։ Մեծությամբ 2-րդ կղզին Էստորոյն է ՝ 286,3 կմ2 տարածքով։ Վագար կղզու վրա գործում է օդանավակայան։
Ֆարերյան կղզիներ Føroyar (ֆար.) Færøerne (դան.) |
||||
---|---|---|---|---|
|
||||
Նշանաբան՝ Føroyar Ein Tjóð |
||||
Ազգային օրհներգ՝ Tú alfagra land mítt Դու, իմ չքնաղ երկիր |
||||
|
||||
Մայրաքաղաք | Տորսհավն | |||
Պետական լեզուներ | ֆարյորերեն, դանիերեն[1] | |||
Կառավարում | խորհրդարանական ժողովրդավարական սահմանափակ միապետություն | |||
- | Ֆարերյան կղզիների միապետ | Frederik X | ||
- | Գերագույն հանձնակատար | Դան Մ. Կնուդսեն | ||
- | Վարչապետ | Կայ Լեո Յոհանսեն | ||
ինքնավարություն | Դանիայի Թագավորության սահմաններում | |||
- | Միացում Նորվեգիայի հետ | 1035 թ. | ||
- | Զիջել է Դանիայի | 1814 թ. հունվարի 14 | ||
- | ինքնավարություն | 1948 թ. ապրիլի 1 | ||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 1,399 կմ² | ||
- | Ջրային (%) | 0.5 | ||
Բնակչություն | ||||
- | 2011 հուլիս նախահաշիվը | 49,267[2] (աշխարհի 206-րդ) | ||
- | 2007 մարդահամարը | 48,760 | ||
- | Խտություն | 35 /կմ² 91 /մղոն² |
||
ՀՆԱ (ԳՀ) | 2008 գնահատում | |||
- | Ընդհանուր | $1.642.000.000 | ||
- | Մեկ շնչի հաշվով | $33,700 | ||
ՀՆԱ (անվանական) | 2008 գնահատում | |||
- | Ընդհանուր | $2.450.000.000 | ||
- | Մեկ շնչի հաշվով | $50,300 | ||
Արժույթ | Դանիական կրոնա, Ֆարերյան կրոնա (DKK) | |||
Ժամային գոտի | (ՀԿԺ+0) | |||
- | Ամռանը (DST) | (ՀԿԺ+1) | ||
Ազգային դոմեն | .fo | |||
Հեռախոսային կոդ | +298 |