Ֆեյենորդը (հոլանդ.՝ Feyenoord, [ˈfɛi̯əˌnoːrt]), ֆուտբոլային ակումբ Ռոտերդամից, Նիդերլանդներ։ Հանդես է գալիս Նիդերլանդների ֆուտբոլի առաջնությունում։ Ստեղծվել է որպես Wilhelmina Rotterdam 1908 թ.-ին, 1912 թ. դարձել է Feijenoord, իսկ 1978 թ.-ին վերջնականապես վերանվանվել Feyenoord Rotterdam: 1937 թ.-ից ի վեր Ֆեյենորդի տնային մարզադաշտն է Stadion Feyenoord-ը՝ առավել հայտնի որպես De Kuip:

Արագ փաստեր Ամբողջական անուն, Մականուն(ներ) ...
Ֆեյենորդ
Ամբողջական անուն Ֆեյենորդ Ռոտերդամ
Մականուն(ներ) De club aan de Maas (Ակումբ Մաասի վրա)

De Stadionclub (Մարզադաշտի ակումբ)

De Trots van Zuid (Հարավի հպարտություն)

De club van het volk (Ժողովրդի ակումբ)

Երկիր Նիդերլանդներ Նիդերլանդներ
Քաղաք Ռոտերդամ
Մարզադաշտ De Kuip
Տարողունակություն 51,177
Մարզիչ Ջովանի վան Բրոնկխորստ
Կայք
Լիգա Էրեդիվիզիա
2021-22 3-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Փակել

Ֆեյենորդը Նիդերլանդների ամենահաջողակ ֆուտբոլային ակումբներից է։ Այն 16 անգամ հաղթել է Նիդերլանդների առաջնությունը, 14 անգամ՝ Նիդերլանդների գավաթը, 2 անգամ՝ Նիդերլանդների Սուպերգավաթը, 2 անգամ՝ ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգան և 1-ական անգամ՝ Չեմպիոնների Լիգան ու միջմայրցամաքային գավաթը։

Ֆեյենորդը համարվում է ժողովրդի ակումբ, քանի որ ունի մեծ ազգային աջակցություն։ Թիմի ամենահաջողակ տարիները 1960-ական և 1970-ական թվականներն են, երբ Կուն Մուլեյնն ու Ուվե Չինդվալի օգնությամբ Ֆեյենորդը հաղթեց 6 Հոլանդիայի առաջնության գավաթ, 2 եվրոպական գավաթ և 1 միջմայրցամաքային գավաթ։

Ֆեյենորդի գլխավոր հակառակորդը Այաքսն է։ Այաքսի ու Ֆեյենորդի միջև խաղերը կոչվում են De Klassieker (The Classic): Ֆեյենորդի օրհներգն է «Hand in Hand»-ը։

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեյենորդ» հոդվածին։

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.