1919 From Wikipedia, the free encyclopedia
Ֆեյսալ-Վեյցման համաձայնագիր, 1919 թվականի հունվարի 3-ին Հիջազի էմիր Ֆեյսալի և Համաշխարհային սիոնիստական կազմակերպության ապագա նախագահ Խայիմ Վեյցմանի մինչև ստորագրված համաձայնագիր։
1917 թվականի նոյեմբերի 2–ին Անգլիան հանդես եկավ Պաղեստինում «հրեաների համար ազգային օջախի» ստեղծման մասին հռչակագրով։ Այն վերջինիս արտաքին գործերի նախարար Արթուր Ջեյմս Բալֆուրի անունով անվանվեց «Բալֆուրի հռչակագիր»։ Չնայած սիոնիզմի ձգտմանը՝ հասնել Պաղեստինի «որպես հրեա ժողովրդի ազգային օջախի» ճանաչմանը, հռչակագրի վերջնական տարբերակը կազմված էր բավականին զգույշ արտահայտություններով։
Փարիզի խաղաղության վեհաժողովը հրավիրվել էր առաջին աշխարհամարտում հաղթանակած գերտերությունների կողմից պետությունների հետ հաշտության պայմանգրերի կնքման համար։ Անցկացվել է դադարներով և տևել է 1919 թվականի հունվարի 18-ից մինչև 1920 թվականի հունվարի 21-ը։ Ֆրանսիայի վարչապետ Ժորժ Կլեմանսոն կոնֆերանսն անցկացնելու վայր էր առաջարկել Փարիզը։ Նա հիմնավորում է դա նրանով, որ Ֆրանսիան ամենամեծ վնասներն է կրել պատերազմի ընթացքում, և որ դա կլինի բարոյական բավարարում ֆրանսիացիների համար։ Առաջարկն ընդունվում է և հենց այդ պատճառով էլ կոնֆերանս անվանվում է Փարիզյան։ Վեհաժողովին ամենաազդեցիկ դերն էր խաղում «մեծ քառյակը»՝ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Լլոյդ Ջորջը, Ֆրանսիայի վարչապետ Ժորժ Կլեմանսոն և Իտալիայի վարչապետ Վիտորիո Օռլանդոն։
Կոնֆերանսը նախապատրաստում էր պայմանագրեր Գերմանիայի (Վերսալյան պայմանագիր, 1919 հունիսի 28), Ավստրիայի (Սեն-Ժերմենի պայմանագիր, 1919 սեպտեմբերի 10), Բուլղարիայի (Նեի պայմանագիր, 1919 նոյեմբերի 27), Հունգարիայի (Տրիանոնի պայմանագիր, 1920 հունիսի 4-ին), և Օսմանյան կայսրության (Սևրի պայմանագիր 1920 օգոստոսի 10) հետ։ Խաղաղության կոնֆերանսի հիմնական խնդիրներն էին՝
Կոնֆերանսի նախորյակին, հետո նաև նրա ընթացքում քննարկվում է Խորհրդային միությանը հրավիրելու հարցը։ Չնայած ոչ ոք չէր հերքում Ռուսական կայսրության զորքերի ներդրումը պատերազմի հաղթանակի գործում, բայց Ռուսաստանը չհրավիրվեց կոնֆերանսին հետևյալ պատճառներով՝
Համաժողովին մասնակցող երկրների ներկայացուցչական մարմինները բաժանվեցին չորս բաժինների՝
ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը շտապում էր ավարտին հասցնել Ազգերի Լիգայի կանոնադրությունը։ Նա առաջարկեց քննարկման հիմք ընդունել անգլո-ամերիկական համատեղ նախագիծը.
Եղբայրներ, մենք ունենք ընդհանուր նպատակ։ Նախկինում մենք չէինք հասկանում դա, բայց հիմա մենք ընդունում ենք դա։ Եվ ահա մեր բարեկամության և եղբայրության համաձայնագիրը։ |
Ազգերի լիգան ընդունում էր, որ ցանկացած պատերազմ «հետաքրքրում է լիգային» և ինքը պետք է ձեռնարկի բոլոր միջոցները խաղաղության պահպանման համար։ Եթե լիգայի անդամը պատերազմ է սկսում՝ չնայած իր վրա վերցրած պարտավորություններին, ապա մնացած անդամները պարտավորվում են խզել ամեն տեսակի ֆինանսական և տնտեսական հարաբերությունները նրա հետ։ Եվ վերջապես Ազգերի լիգայում ստեղծվում է աշխատանքի միջազգային բյուրո։ Այն երկրները, որոնք չեն հրավիրվել անդամակցելու Ազգերի լիգիային, կարող էին միանալ աշխատանքի բյուրոին, այսպիսով այն դառնում էր փորձնական մի վայր նրանց համար, ովքեր հետագայում կցանկանան անդամակցել լիգային։
Էմիր Ֆեյսալը, ով ներկայացնում էր արաբական Հիջազի թագավորությունը և հանդես էր գալիս նրա անունից և բժիշկ Խայիմ Վեյցմանը՝ սիոնիստական կազմակերպության անունից՝ հիշեցնելով ռասայական և հին կապերի մասին երկու ազգերի միջև, ինչպես նաև, որ իրենց նկրտումներին հասնելու համար ամենավստահելի ճանապարհը նեղ համագործակցությունն է Արաբական պետության և (հրեական պետության) Պաղեստին զարգացման համար, ցանկանալով հետագա համագործակցության և հարաբերությունների ամրապնդմանը, համաձայնության եկան հետևյալ կետերում Փարիզի խաղաղության վեհաժողովում 1919 թվականի հունվարի 3-ին՝
Էմիր Ֆեյսալը նաև առանձին պայմանավորվածություն էր ձեռք բերել, ըստ որի՝ եթե արաբական խնդիրները լուծվեն այնպես, ինչպես ինքը խնդրել է հուշագրում, որն ուղարկվել է Բրիտանիայի արտաքին գործերի նախարարին հունվարի 4-ին, ապա ինքը կկատարի վերը նշված համաձայնագրի բոլոր կետերը։ Հակառակ դեպքում ինքը հանում է իր վրայից պատասխանատվությունը վերը նշված համաձայնագրի պայմանների չկատարման համար։
1936 թվականի նոյեմբերի 11-ին Պաղեստին է ժամանում Բրիտանական թագավորական հանձնաժողովը՝ լորդ Ուիլյամ Ռոբերտ Պիլի գլխավորությամբ։ Նա Հնդկաստանի հետ հարցերով Մեծ Բրիտանիայի նախկին պետքարտուղարն էր։ Համաձայնագրի հետ կապված զեկույցում Պիլը նշել էր՝ զեկույցում, կապված Ֆեյսալ-Վեյցման համաձայնագրի հետ, ասվում էր հետևյալը՝
1930-ական թվականներին Գերմանիայում ֆաշիստների իշխանության գալուց հետո սկսվում է հրեաների զանգվածային ներգաղթը դեպի Պաղեստին, որն էլ սրեց հարաբերությունները արաբների մոտ նրանց նկատմամբ։ 1929 թվականի օգոստոսին Երուսաղեմում «լացի պատի» մոտ տեղի ունեցավ արաբա-հրեական ծայրահեղականների ընդհարումը, որն էլ ազդակ հանդիսացավ արաբա-հրեական զինված ընդհարումների առաջացման համար։ Հենց այս ամսաթիվը կարելի է համարել արաբա-հրեական կոնֆլիկտի սկզբնաղբյուր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.