From Wikipedia, the free encyclopedia
Ֆեոդոսի Ֆեոդորովիչ Շչեդրին (ռուս.՝ Феодо́сий Федорович Щедри́н, 1751[1][2][3], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - հունվարի 21, 1825[4], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս քանդակագործ։
Ֆեոդոսի Շչեդրին | |
---|---|
Ծնվել է | 1751[1][2][3] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունվարի 21, 1825[4] |
Վախճանի վայրը | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1772) |
Ուսուցիչ | Nicolas-François Gillet? և Ֆեոդոր Ալեքսեև |
Մասնագիտություն | քանդակագործ |
Աշխատավայր | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Ապոլոն Շչեդրին և Սիլվեստր Շչեդրին[5] |
Feodosy Fedorovich Shchedrin Վիքիպահեստում |
1764-1773 թվականներին սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում (1794 թվականից՝ ակադեմիկոս, դասախոս, 1818 թվականից՝ ռեկտոր)։
1770-ական թվականների վերջին Շչեդրինը ռուսական կլասիցիզմի քանդակագործության ամենանշանավոր ներկայացուցիչներից էր։ Նրա հաստոցային ստեղծագործություններին բնորոշ է կերպարների դասական պարզությունը, կերպավորման նրբագեղությունը («Վեներա», մարմար, 1792 թ., Ռուսական թանգարան, Լենինգրադ)։ Մոնումենտալ-դեկորատիվ քանդակագործության մեջ ձգտել է դեկորատիվ և կերպարային պատկերման սկզբունքների օրգանական միասնության, որի ամենավառ օրինակը քաղաքացիական պաթոսով առլեցուն Պետերբուրգի Ծովակալության շենքի քանդակային հարդարանքն է (կրաքար, 1812-1813 թթ.)։
Ստեղծել է նաև մի շարք դիմաքանդակներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.