Ֆերդինանդ Վալդմյուլլեր
From Wikipedia, the free encyclopedia
Ֆերդինանդ Վալդմյուլլեր (գերմ.՝ Ferdinand Georg Waldmüller, հունվարի 15, 1793, Վիեննա - օգոստոսի 23, 1865, Հինտերբրյուլ), ավստրիացի նկարիչ։
Արագ փաստեր Ֆերդինանդ Վալդմյուլլերգերմ.՝ Ferdinand Georg Waldmüller, Ծնվել է ...
Ֆերդինանդ Վալդմյուլլեր գերմ.՝ Ferdinand Georg Waldmüller | |
---|---|
Ծնվել է | հունվարի 15, 1793(1793-01-15)[1][2][3][…] |
Ծննդավայր | Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[4] |
Վախճանվել է | օգոստոսի 23, 1865(1865-08-23)[5][1][2][…] (72 տարեկան) |
Մահվան վայր | Հինտերբրյուլ, Mödling District, Ստորին Ավստրիա, Ավստրիա[6] |
Քաղաքացիություն | Ավստրիական կայսրություն և Հաբսբուրգի միապետություն |
Կրթություն | Վիեննայի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, գրող և ուսուցիչ |
Ժանր | բնանկար |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Կապիտան Սթեյրլի Հոլսմեսթրի մայրը |
Ակտիվ շրջան | 1829-1857 |
Աշակերտներ | Franciszek Tepa? և Անտոն Էբերտ |
Ferdinand Georg Waldmüller Վիքիպահեստում |
Փակել
Սովորել է Վիեննայի Գեղարվեստի ակադեմիայում (1807-1813, 1829-1857 թվականներին՝ նույն ակադեմիայի պրոֆեսոր)։ Ստեղծագործել է Վիեննայում, Զագրեբում, Պրահայում, Բռնոյում։ Ավստրիական բիդերմայերի խոշորագույն վարպետ։ Ստեղծել է բնության բանաստեղծական տեսարանների («Պրատերի մեծ բնանկար», 1849 թ.), գյուղացիների կենցաղի («Ցախ հավաքողները Վիեննական անտառում», 1855 թ.) պատկերներ, դիմանկարներ («Նոտար 6․ Ա․ Էլցի ընտանիքը», 1835 թ., բոլորը՝ 19-րդ և 20-րդ դարերի պատկերասրահ, Վիեննա), որոնք աչքի են ընկնում բարյացակամ վերաբերմունքով մարդկանց հանդեպ, կերպարների բնութագրայնությամբ ու մանրամասների նուրբ դիտողականությամբ։