From Wikipedia, the free encyclopedia
Ֆերենց Դեակ (հունգ.՝ Deák Ferenc, հոկտեմբերի 17, 1803[3][4][5], Söjtör, Հաբսբուրգի միապետություն[6] - հունվարի 28, 1876[3], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[6]), քաղաքական գործիչ, 1867 թվականի Ավստրո-հունգարական համաձայնագրի կնքահայրը։
Ֆերենց Դեակ | |
Կուսակցություն՝ | Ընդդիմադիր կուսակցություն, Address Party?[1], Դեակի կուսակցություն[1] և Liberal Party?[2] |
---|---|
Կրթություն՝ | Q59821583? (1821) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հոկտեմբերի 17, 1803[3][4][5] |
Ծննդավայր | Söjtör, Հաբսբուրգի միապետություն[6] |
Վախճանի օր | հունվարի 28, 1876[3] (72 տարեկան) |
Վախճանի վայր | Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[6] |
Թաղված | Ֆիումեի փողոցի գերեզմանոց |
Դինաստիա | Deák family? |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Հայր | Ferenc Deák? |
Մայր | Erzsébet Sibrik? |
Ինքնագիր | |
Ֆերենց Դեակը ծնվել է 1803 թվականին, եղել է Ֆերենց Դեակի Ավագի և Էրժեբեթ Շիբրիկի վեցերորդ երեխան։ Դեակի մայրը մահացել է տղայի ծննդաբերության ժամանակ, և մինչև 1808 թվականը տղան դաստիարակվել է հորեղբոր՝ Յոզեֆ Դեակի մոտ Զալատարնոկում, այնուհետև կրտսեր եղբոր դաստիարակությամբ զբաղվել են նրա ավագ եղբայրն ու քույրերը՝ Անտալը, Յոզեֆան և Կլարան։
1817 թվականին Ֆերենց Դեակն ընդունվել է Դյորի Թագավորական ակադեմիա։ 1817-1819 թվականներին սովորել է փիլիսոփայության ֆակուլտետում, ինքնուրույն սովորել իրավունքի պատմություն ու սահմանադրություն։ Պեշտում երկու տարի անցել է իրավաբանական պրակտիկա։ 1823 թվականին ստացել է իրավաբանի վկայական։ Դեակը հրապուրվել է նաև գրականությամբ, նախընտրել է Շանդոր Կիշֆալուդիի և Միհայ Վյորյոշմարտիի պոեզիան։ Վերջինիս հետ Դեակը նամակագրական կապ է ունեցել, հետո անձամբ ծանոթացել, և նրանց միջև բարեկամական ջերմ հարաբերություններ են եղել։ 1839 թվականին ընտրվել է Հունգարիայի գիտությունների ակադեմիայի անդամ, 1855 թվականին դարձել նրա նախագահը։
1824-1832 թվականներին Ֆերենց Դեակը Զալա կոմիտատում աշխատել է փաստաբան որբերի հարցերով։ 1833 թվականին Դեակը իր եղբայր Անտալին փոխարինել է Բրատիսլավայի սեյմում և միացել ընդդիմությանը։ Նա պաշտպանել է գյուղացիների իրավունքները, պայքարել խոսքի ու կրոնի ազատության, մահապատիժը վերացնելու համար։ Նրան հաջողվել է ընդդիմադիր շրջանակները միավորել «Դեակի կուսակցության» մեջ և ղեկավարել այն։ 1848 թվականին Լայոշ Բատթյանյիի հունգարական առաջին կառավարությունում նա դարձել է արդարադատության նախարար[7]։
Երբ 1848 թվականին հեղափոխությունը վերածվել է ազատագրական շարժման, Դեակը փորձել է բանակցություններով հանդես գալ հունգարական կառավարության ու Վիեննայի միջև։ Բանակցություններում անհաջողության մատնվելով՝ Դեակը մեկնել է Կեհիդակուստանի իր կալվածք։ Հեղափոխության ճնշումից հետո Դեակը կոչ է արել Հաբսբուրգների հետ պասիվ դիմադրության քաղաքականություն վարել։ 1854 թվականին նա վաճառել է իր կալվածքը և տեղափոխվել Պեշտ։ 1861 թվականին ներկայացուցիչների հավաքում Դեակն առաջադրվել է Պեշտից։ Նրան առաջին հերթին աջակցություն են հայտնել Յոզեֆ Էտվյոշը և Իշտվան Սեչենյին։
1865 թվականի ապրիլի 15-ին «Pesti Napló» թերթում հրատարակվել է Դեակի հայտնի հոդվածը, որով սկիզբ է դրվել բանակցություններին։ Դրանք ավարտվել են Ավստրո-հունգարական համաձայնագրով։ 1867 թվականից հետո Դեակը զգալի դեր է խաղացել քաղաքացիական օրենսգրքի նախապատրաստման գործում, այնուհետև անցել է ակտիվ քաղաքական կյանքի։ 1868 թվականին Ֆերենց Դեակը հանդես է եկել հունգարերենին պետական լեզվի կարգավիճակ տալու նախաձեռնությամբ։
Մահացել է 1876 թվականի հունվարի 28-ին սրտի հիվանդությունից և թաղվել Կերեպեշի գերեզմանոցում։
Ֆերենց Դեակի անունով է կոչվում Հունգարիայի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակներից մեկը և Բուդապեշտի մետրոպոլիտենի՝ նույն հրապարակի տակ գտնվող կայարանը։ Բուդապեշտում կանգնեցված է նրա արձանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.