Ֆիլադելֆիա
From Wikipedia, the free encyclopedia
Ֆիլադելֆիա քաղաքը Փենսիլվանիա նահանգի ամենամեծ քաղաքն է և ԱՄՆ–ի ամենաբնակեցված քաղաքներից վեցերորդն է։ Իր անունը կազմված է հունական (philos "սիրող" և adelphos "եղբայր") բառերից։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆիլադելֆիա (այլ կիրառումներ)
Քաղաք ԱՄՆ-ում | |||||
---|---|---|---|---|---|
Ֆիլադելֆիա | |||||
Philadelphia | |||||
| |||||
Երկիր | ԱՄՆ | ||||
Նահանգ | ՓենսիլվանիաՓենսիլվանիա | ||||
Քաղաքապետ | Մայքլ Նութեր | ||||
Հիմնադրված է | 1682 թ. | ||||
Մակերես | 369,9 կմ² | ||||
ԲԾՄ | 12±1 մետր | ||||
Բնակչություն | 1 447 395 մարդ (2008) | ||||
Խտություն | 3912,9 մարդ/կմ² | ||||
Ագլոմերացիա | 5 823 000 | ||||
Ժամային գոտի | UTC-5, ամառը UTC-4 | ||||
Հեռախոսային կոդ | 215, 267 | ||||
Փոստային ինդեքս | 191xx | ||||
Փոստային դասիչ | 19019–19255, 19171 և 19172 | ||||
Պաշտոնական կայք | phila.gov | ||||
| |||||
Երկրի արդյունաբերական, առևտրային, տրանսպորտային, ֆինանսական և մշակութային խոշորագույն կենտրոններից է։ Զարգացած է մեքենաշինությունը, մետաղամշակումը, քիմիական, նավթավերամշակման, տեքստիլ, պոլիգրաֆ, սննդի, ռազմական, արդյունաբերությունը, տուրիզմը։ Գիտական հետազոտությունների կարևոր կենտրոններից է։ Ունի համալսարաններ, տեխնոլոգիական ինստիտուտներ, գեղեցիկ արվեստների ակադեմիա, արվեստի թանգարան, թատրոններ։ Գործում է մետրոպոլիտեն։
Հիմնադրել է Ու․ Փենը, 1682 թվականին, որպես քվակերների (կրոնական քրիստոնեական համայնքի անդամներ) բնակավայր և Փենսիլվանիա նահանգի վարչական կենտրոն[1]։
XVIII դ․ Հյուսիսային Ամերիկայում անգլիական գաղութների մշակութային կյանքի կենտրոնն էր։ Ֆիլադելֆիայի բնակիչներն ակտիվորեն մասնակցել են 1775—83 թթ. անկախության պատերազմին։ Ֆիլադելֆիայում են տեղի ունեցել Մայրցամաքային 1-ին և 2-րդ կոնգրեսների նիստերը, ընդունվել Անկախության դեկլարացիա 1776-ը և ԱՄՆ սահմանադրությունը։ (1787)։
1790-1800 թթ.-ին ԱՄՆ-ի մայրաքաղաքն էր, մինչև 1830-ական թթ․՝ երկրի գլխավոր ֆինանսական կենտրոնը։ XVIII դ․ վերջին XIX դ․ սկզբին Ֆիլադելֆիան ԱՄՆ-ի ամենամեծ քաղաքն էր, XIX դ․ աբոլիցիոնիզմի հենարանը, XIX դ․ կեսից՝ բանվորական շարժման կենտրոններից։